Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երևանի Գայանյան դպրոցը — Օրիորդաց դպրոց, հիմնվել է 1866 թ.:

Թիֆլիսի Հովնանյանավարտներից է — Մարիամյան-Հովնանյան օրիորդաց միջնակարգ դպրոցը հիմնվել է 1877 թ.:

Գոհունակությամբ մտնում են տելեֆոն Սեթոյի սրճարանը...— «Երկիր Նայիրիի» երկրորդ մասում Չարենցը գրում է, որ վեպի առաջին մասում ինքը «ջանացել է տալ» Նայիրյան քաղաքի «բնակիչների կենցաղը , կամ, ավելի լավ է ասել — կենցաղային կոլորիտը»- պատկերացնելու համար, թե որքան է դա հաջողվել բանաստեղծին ուզում ենք բերել «Карс»-ի 1912 թ. № 51-ում տպագրված «Մերսրճարանները» հոդվածը (բերվում է որոշ կրճատումներով).

«Վաղուց ի վեր մեր անծայրածիր Ռուսաստանում ամենուրեք կան սիրված անկյուններ, որտեղ կատարվում են «ամեն» տեսակի գործեր։ Այդ վայրերը սովորաբար առավոտից ընդունում են գործնական տեսք և մինչև ուշ գիշեր, մինչև իսկ գիշերները, կյանքը դրանց, մեջ եռում է, առանց դադար առնելու հորդում։

Այդպիսի վայրեր կան նաև մեզ մոտ Կարսում և կրում են դրանք «սրճարաններ» համեստ անունը։

Խմբերով կամ միայնակ նստում են այստեղ միշտ երկարուկ սեղանների շուրջը «տարբեր» տիպի մարդիկ, ոմանք «վայելում» ոմանք էլ «ամեն պատևհ առիթ օգտագործելով» ականջ դնում այն ամենին, ինչ կատարվում է շուրջը...

Հասարակ «համբալի» կողքին այստեղ կարելի է տեսնել «Կարսի կիսամտավորականին» — փա՜ռք Կարսի մեր բարքերին...

Հարկավոր է միայն տեսնել, թե որքան խայտաբղետ և տարատեսակ բնավորություն ունեցող հասարակությամբ են լցված լինում «սրճարանները» և, կարելի է միայն զարմանալ, թե ինչպես է այդ հասարակությունը ժամեր շարունակ դիմանում ծխով լի, շուրջր ամենուրեք թքոտ այդ վայրերում, որտեղ «նարգիլեի» ծխից բացարձակապես ոչինչ չի երևում...

«Սրճարանները», որոնք այստեղ քիչ չեն, իրենցից ներկայացնում են իսկական «ագռավի բներ», դեպի որոնք են թռչում Կարսի շրջանից պատահաբար կամ գործով Կարս ընկած «գործարար» մարդիկ, դատողություններ անելու քաղաքականության մասին, զրուցելու «կենսական» հարցերի շուրջը, ստանալու ակցիզային գերատեսչությունների