Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քսանհինգ տարի աոաջ... Վոսփորի դալարագեղ ափերին... օդը ցնդեց Բանկը Օտտոման — Նկատի ունի թուրքական Աբդուլ Համիդ II սուլթանի արյունարբու ռեժիմի դեմ դաշնակցական մի խումբ գործիչների կազմակերպած «բողոքը» 1896թ. օգոստոսին։ Նրանք ռումբերով զինված գրավում են Օտտոմանյան միջազգային բանկը Կ. Պոլսում։ Նպատակը, ինչպես գրում է պատմաբան Լեոն, հետևյալն էր• «...Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրան վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, կհարկադրե սուլթանին, այդ վտանգը իրանից հեռու պահելու համար, բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին» (տե՛ս Լեո, «Անցյալիցս, 1925, Թիֆլիս, էջ 120)։ Դեպքը նորանոր ճնշումների առիթ է դառնում։ Դաշնակցությունը դա համարում էր «հեղափոխական ռոմանտիզմի» նմուշ, հենց սա էլ ակնարկում է Չ-ը։

Ելղզի մեծաշուք պալատներից Ելղզի ճիվաղը — Ակնարկում է Աբդոլ Համիդ II֊ի (1842 — 1918) պալատը՝ «Ելգզ-Քյոշքը» (Աստղային պալատ) Կոստանդնուպոլսում, Բոսֆորի ափին։

«Հիվանդ մարդը պետք է մեռնի»— Անգլիական պետական գործիչ Վ. Գլադստոնի (1809—1898) խոսքերն են՝ ասված սուլթանական Թուրքիայի հասցեին։

Արդեն պատերազմ է հայտարարված Տանկաստանին — նախահարձակ է լինում Թուրքիան. 1914 թ. հոկտեմբերի 16-ին թուրքական հածանավերր ռմբակոծում են Թեոգոսիան և նովորոսիյսկը։ Նույն օրը Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային։ Լուրը Կարս է հասնում հաջորդ օրըճ՝ հոկտեմբերի 17-ին։

Մշ թղթակիցը Կարսից գրում է. «Այսօր (հոկտ. 19-ին-կազմ.) ճաշից հետո ժ. 2-ին անհամար ժողովուրդ զանազան ազգություններից՝ կայսրի և կայսրուհու պատկերները առաջ գցած՝ զինվորական նվագախմբի առաջնորդությամբ, եռագույն դրոշակներ պարզպած, փողոցները շրջելով և «ուռա՛-ուռա՛» աղաղակելով կանգ առան հունաց եկեղեցու առաջ։ Դուրս եկավ նահանգապետը և մի կրակոտ ճառով բորբոքեց ժողովրդի ոգևորությունը։ Կտրիճները իսկույն բարձրացրին ձեռքերի վրա և մի քանի անգամ վեր-վեր շարժեցին նրան» (տե՛ս Մշ, 1914 թ., № 241)։