Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են պատերազմը սկսելուց անմիջապես հետո։ Վեպում նկարագրվող «ժողովարարությունը» (սկսված տեր Հուսիկ քահանայի նախաձեռնությամբ) պատկերացնելու համար թերևս հետաքրքրությունից զուրկ չէ Հվտ 1915 թ. № 3-ում տպագրված հետևյալ հաղորդումը. «Կարս քաղաքի հայ հոգևորականությունը դեռ 1914 թվի օգոստոսի 3-ին հ. փոխանորդի նախագահությամբ որոշեց յուրաքանչյուր ամիս տալ որ չափ կարող են, և նոքա մինչև այսօր Կարմիր խաչին տվել են իրենց ամսավճարները. երկրորդ ամեն մի քահանա անձամբ ս. պատարագներին գանձանակ է շրջեցնում, որը կհասնի մոտ 50 —60 ռ.։ Հայրապետական շրջաբերականով ամեն մի քահանա որոշ նվեր է տալու։

Դեռ մի ամիս առաջ հայ հոգևորականներից, կանանցից, օրիորդներից և երիտասարդներից կամավորների օգտին շորեր և այլս հավաքեցին. այո՛, հ. փոխանորդը , հ. տ. Կ. ք. Քոթանջյանը շատ և շատ նպաստեցին. առաջին գանձանակը տվեց 360 ռ., իսկ երկրորդը 250 ռ., իսկ բոլորը մոտ 1200 ռ…
Դեռ մի կողմ թողնենք, որ սա հայկական մասում, ապա ընդհանուր սպիտակեղենի և այլ օրե՞րը։
Ճիշտ է, Կարսի հայ ժողովուրդը, իր հոգևորականությունը լուռ ու մունջ գործում է և մինչև այսօր 15000—20000 ռ. օգնություն եկել…»։
Լուսարար — Պաշտոնյա, որ հսկում է եկեղեցու կարգ ու կանոնին, ներքին բարեկարգությանը։
(Պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում) — Պատերազմի ամբողջ ընթացքում Անդրկովկասի բոլոր, մասնավորապես հայկական դպրոցներում, պարապմունքները եղել են անկանոն, դպրոցները հիվանդանոցների էին վերածվում, որբանոցների ու ապաստանների՝ գաղթականության համար։
Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը—Հետաքրքիր է։ որ Մազութի Համոյի բնորդը՝ Հ. Նոհրատյանը, իսկապես որ, ճառ է արտասանել Հայկական աոանձին ձիավոր գնդի պատվին՝ գունդը Կարսից ճանապարհելիս։ «Գևորգ Նոհրատյան» մահախոսականում կարգում ենք. «Էրզրումի տալուց մի քանի օր առաջ Հայկական առանձին