Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահեղ դատաստանի օրը — Քրիստոնեական հավատքով աշխարհի վերջին լինելիք ահեղ դատը, վերջին դատաստանը:

... Իմ ստորադաս պաշտոնյա... Շմերլինգի միջոցով —1914 — 1917 թթ. Շմերլինգը Կարսի նահանգապետի տեղակալ էր։ Kpс էջերում կարելի է գտնել նրա ստորագրությամբ բազմաթիվ հրամաններ:

... Հորդել Էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը — Կարսի պետը Լինչը համարում է «վեհերոտ, քմահաճ» Ալիշանը վկայում է, որ 1887 թ. գետը ողողել է քաղաքը. նման հեղեղումներ ոչ հաճախ, բայց լինում էին։

... Բժիշկ Կարշևսկի — 1912—1913 թթ. Կարսում եղել է մի բժիշկ Պարչևսկի (տե՛ս Kpс, 1913, № 33)։

Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, Բերդի տակ— Չ-ի մեծ եղբոր՝ Ս. Սողոմոնյանի կնոջ եղբոր Ա. Մարտիրոսյանի վկայությամբ Աբգար Սողոմոնյանի ընտանիքը Կարսում բնակվել է տարբեր թաղերում. Բերդի տակ, ինչպես գրում է Չ-ը, բայց և Ալեքսանդրյանի վրա և այլն, Ա. Փալանջյանը վկայում է, որ ռեալական դպրոցում սովորելու տարիներին բնակվում էին Սուկափի թաղում:

Գետափնյա փողոցը — Ալեքսանդրապոլից — Կարս — Կաղզվան տանող խճուղին է:

Պարզվեց, որ... մի նավակ էր դա — Ա. Փալանջյանը վկայում է, որ գետի վրա խոր ու հանդարտ տեղերում (Չուգունե կամուրջից մինչև Քաղաքային այգի), իսկապես որ, գործել են մակույկներ:

... Հոսել էին... բանակները Նայիրիից ու այդ քաղաքից Ռուսական զորքերը կովկասյան ռազմաճակատից հեռանում են 1917 թ. վերջերին, 1918-ի սկզբներին։

Վիրը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նայիրյան այդ քաղաքից և վերադարձա մի տարի անց — 1916 թ. ամռանը Չ-ը մեկնել է Մոսկվա ու վերադարձել Կարս 1917 թ. գարնանը: