կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդ — շիլ, դեղնած աչքերով Միսակ Հովհաննիսյանը, կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Շլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա. դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց։ «Էլի դու սեղանի վրա ես բարձրացել» — սուր, խզվող ձայնով ճչում է օր. Նվարդը և վրա է վազում Շլդոյին բռնելու։ Շլդոն սեղանից-սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը և մտնում է գրասեղանի տակ։— «Ներողություն, օրիորդ, ներողություն» — ճչում է այնտեղից Շլդոն։ Երեխաներն ավելի են հռհռում, աղմուկը դառնում է անտանելի։ «Հանգի՛ստ» — ձեռքն աթոռին և ոտքը հատակին խփելով ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով, դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն։ Օր. Նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին և վերցնում է քանոնը։— «Դո՛ւրս արի գրասեղանի տակից» — քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր և արագ մոտենալով Շլդոյի գրասեղանին — ասում է օրիորդը։ Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլևս այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրված նստարանի տակ։ Աշակերտներն ավելի ազատ և ավելի ուրախ են սկսում հռհռալ, օր. Նվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի և, երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում և տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված «քաչալ Նվարդ» բառերը — այլևս չի կարողանում իրեն զսպել և արագ մոտենալով ուսուցչական սեղանին՝ թուլացած ընկնում է նրա մոտ
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/71
Արտաքին տեսք