Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԴԵՊԻ ՆԱՅԻՐԻ

Հնամյա, հին մի երազ,

Երկիր մի դարերի ուրու...

Ե.Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ»

Սույն այս վեպիս առաջին մասում ես փորձեցի պատկերել նայիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը, կամ, ավելի լավ է ասել — կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն, և ոչ թե մանրամասնը — այնպես, ինչպես տեսել եմ նայիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ այդ քաղաքը ճանաչողիս։ Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիտելի ընթերցող, որովհետև սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, և ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս, կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա։ Կրկնում եմ, սըրտի բուռն տրոփով սկսեցի գրել նայիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները — դառն, ծանր