Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին՝ չոր, պաշտոնական հազաց։ Հետո Գեներալ Ալոշը և Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին։ Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալով— գալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարևոր գործով: Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին ևս վերցնի։ Իսկույն հագնվում և Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն։ Միասին գնում են գավառապետի բնակարանը։ Վերջինս, առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին, — հայտնում է նրանց, որ «Կամոքն Աստծո և Օգոստափառ Կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել... այսինքն գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ը պատերազմ է հայտնել Ռուսաստանին: Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, — ասել է գավառապետը Ալյոշա նիկիտիչին և Մազութի Համոյին, — և հասկացնել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունը— դեպքի խոշորագույն նշանակությունը»։

Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն։ Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից և, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից։ «Պարոնա՛յք, հարկավոր է սկսել» — ասաց Համո Համբարձումովիչը ակումբի դռանը կանգնելով։ «Ի՞նչը» — հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է... պատերազմ սկսել։ — «Ա՛յ, հիմա կտեսնես» — պատասխանեց