Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»։ Կպատմե — պ․ Մարուքեի մթնած ուղեղում երերացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի։ Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանին — հիշեց երեկվա եռուզեռը պ․ Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն։ Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը. երևաց նրան — ուրիշ. երևաց անծանոթ, ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն… ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր՝ պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ․ Մարուքեի բորբոքված ուղեղը։ «Պատերազմ» — ասաց երեկվա ձայնով պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն։ Եվ պ․ Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից. պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարհքն արդեն,— որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում և ժամանակներում և ուրիշ մի բան.— այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու — եթե միայն կարելի է այսպես ասել — դարավոր հիմերը… Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը,— գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատ-
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/99
Արտաքին տեսք