Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Հիմնական այբուբենը.*— <…էսթետիկական հաճույքի հիմքում միշտ էլ գտնվում է օգուտը։ ...Եթե այն չլիներ — առարկան չէր թվա գեղեցիկ»*։ Ինքնին հասկանալի է, «որ այդ օգուտը շատ ղեպքերում կարող է վեր հանվել միմիայն գիտական ա նայի ղի միջոցով»**: Բայց և այնպես — …ոչ թե մարդն է գեղեցկի համար, այլ գեղեցիկը— մարդու։ Սա արդեն ուտիլիտարիզմ է, հասկացված բաոիս իսկական, ամենալայն իմաստով, այսինքն ոչ թե անհատակաս օգտակարության իմաստով, այլ հասարակական (տոհմի, գեղի, դասակարգի )»։ Այլ կերպ ասած' արվեստի հիմքում միշտ էլ դրված է եղել «հասարակական», «դասակարգային» օգուտը։ Նայած այդ օգուտին' արվեստը տարբեր հասարակակարգերում ու դրանց զարգացման տարբեր շրջաններում ընդունել է այս կամ այն բովան- դակությունն ու ձևը, բայց բոլոր իր ձևերում ևս, լինի դա կլասիցիզմ, սիմվոլիզմ, թե պրոլետպոեզիա, նա ծաոա~ ւել է այս կամ այն հասարակարգի <դասակարգային օգուտին»։ Սա աքսիոմա է, ու դժվար թե որևէ մեկը, որ հավակնություն ունի մարքսիստ լինելու, սրա դեմ վիճի։ Բայց Պլեխանովի այս հիմնական թեզում չէ մեր դրած հարցի ծանրության կենտրոնը։ Հարցի ծանրության կենտրոնը մեզ համար կայանում է նրանում, թե Ո՛՛ր դասակարգերը, իրենց զարգացման Ո*ր շրջանու մ, ի’նչ— պես են մոտեցել արվեստի <րօգտակարության» այգ հիմն ական հարգին, ու ապա, ելնելով այդ հիմնական մոտեցումից— գործնական որպիսի* կիրաոման մեջ են