Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքնին հասկանալի է, քաղաքացի, որ արժանի է իր կոչումին[1]-անտարբեր էր. կամ համարյա թե անտարբեր էր դեպի արվեստի այն արտադրությունները, որոնց հիմքում դրված չէր իր համար թանկ որևէ քաղաքական իդեա: Եվ թող չասեն, որ այդպիսի արվեստը կարող է անպտուղ լիներ Հին հույների աննմանելի արվեստը մեծ մասամբ հենց այդպիսի քաղաքական արվեստ էր»:

Հանենք մեր դրած հարցի համար անհրաժեշտ եզրակացությունները։

Արվեստր մարտնչող ղաոակարդի համար (կամ, որ միևնույն `' որևէ դասակարգի վերելքի, պայքարի շրջանում) գտնում է անմիջական կիրառում. մարտնչող դասակարգքը-առանց այլևայլության մերկացնում է արվեստի սոցիալական ֆունկցիան, լծում է նրան իր անմիջական օգուտին, ծառայեցնում է նրան իր անմիջական, գործնական, շոշաիելի նպատակներին: Մարտնչող դասակարգին արվեստը հարկավոր է դառնում ոչ թե նրա համար, որ նա տալիս է «էսթետիկական հաճույք», այլ որովհետև «զենք» է, պայքարամ է, անմիջական ձևով օգնում է իր պայքարին, որպես թնդանոթը, կամ թերթը: Դասակարգերի պայքարի, վերելքի շրջանում արվեստը «ագիտկա» է ոչ թե վերջին հաջվով («վերջին հաշվով» ագիտկա է արվեստը բոլոր դասակարգերի բոլոր շրջանների ժամանակ), այլ բառիս ամենաանմիջական, ամենագործնական, ամենաուտիլիտար առումով: Նման ժամանակաջրջանների արվեստը հենց նրանով էլ տարբերվում է հակառակ, անկման ժամանակաշրջանների արվեստից, որ նրա ու հասարակական օգուտի մեջ եղած

  1. * Ընդգծումը մերն է. ուզում ենք ասած լինել, որ Պլեխանովը այստեղ ընդհանրացնում է իր տեսակետը` տարածելով այն և պրոլետարիատի վրա: