Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քողարկված պրիոմը ընդգծելու համար. վուլգարացնելով բառի տառացի իմաստը՝ չպետք է կարծել, որ մենք դեմ ենք «պրոպագանդայի», այսինքն դրված խնդիրների խորացմանը. այսպես մտածելը ավելի քան ծիծաղելի կլիներ։ Որքան ուզում եք խորացրեք նյութը, բայց նյութին մոտենալու պրիոմը նույնը պիտի մնա՝ կոնկրետ, գործնական, ոչ քողարկված՝ այնպես, որ ամեն մի տառից երևա «դասակարգային օգուտը»—շոշափելի՝ ինչպես նյութական իրը:

3. Մենք դեմ ենք կենցաղագրությանը և պսիխոլոգիզմին.—Վերացական ու վերամբարձ պրոլետնեյնիմին հակադրելով ագիտ-բանաստեղծությունը, մենք տրամաբանորեն ժխտում ենք.—1. ապոլիտիկ, ստատիկ, ինֆորմացիոն կենցաղագրությունը, լինի դա վեպ կամ դրամա,—2.—նույնպես և հոգեբանական գրվածքները։

Կենցաղագրության որոշ տեսակը (ինչպիսին է օրինակ, ամերիկական վեպը՝ Սինկլերի7, ռուս գրականության մեջ Տրետյակովի «Противогазы»8, որոնց մեջ կենցաղայինը միջոց է ոչ թե նպատակ, գործադրվում է որպես էլեմենտ՝ մաքսիմում տպավորության հասնելու համար) էլի կարելի է ընդունել, որպես կիսամիջոց, բայց մեզ համար միանգամայն անընդունելի է արտացոլող կենցաղագրությունը, որը միշտ էլ պասիվ է ու ըստ էության ապոլիտիկ։ Կենցաղի նման լուսանկարչական ֆիքսացիան չափազանց հնացած զենք է այդ նույն կենցաղի դեմ պայքարելու համար և հատուկ է ռեակցիայի երկարատև շրջաններին, երբ հույս չկա ավելի կտրուկ միջոցներով կենցաղի կերպարանքը փոխելու։ Այդպիսի կենցաղագրությունը մենք համարում ենք պասիվիզմ, քաղքենիական մորալիզմ, որ իրեն նպատակ է դնում «օրինակով» ազդել: Կարծում ենք, որ մարտնչող դասակարգերին երբեք էլ հատուկ չեն