Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնական տարաձայնություններից մեկն էլ այս հարցն է։ Մեր թշնամին նույնն է, մեր նպատակը—ևս։ Բայց մենք կարծում ենք, որ այդ թշնամու վրա պետք է կրակ բանալ առնվազն Կոլտի գնդացիրից9, իսկ նրանց կարծիքով, փաստորեն այնպես է դուրս գալիս, թե բավական է և նահապետական թափանչան!

ԳՐՔԵՐ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ

«Леф» № 5. Москва, 1924

«Լեֆի»1 մասին մեր հիմնական տեսակետն այն է, որ եթե «Լեֆը» զտեր իր շարքերը ամեն տեսակի «զաումնիկ»2-ներից՝ ներկայիս ամենաընդունելի և ամենաառաջավոր հոսանքը կդառնար։ Այնպես, ինչպես որ նա կա՝ երկդիմի է, ոչ ուղղագիծ,—և սրանումն է կայանում «Լեֆի» ամենամեծ թերությունը։

«Ստանդարտի» ապագա թվերում մենք մանրամասն քննության կենթարկենք ինչպես «Լեֆի» տեսականը, այնպես էլ պրակտիկան: Այստեղ № 5-ի մասին միայն այն կարող ենք ասել, որ համարի ամենաուժեղ և ակտուալ գործն է Ս. Տրետյակովի «Рычи Китай» պոեմը4, որից թարգմանաբար տվել ենք մի հատված։ Վասիլի Կամենսկին, Պաստերնակը և Արտեմ Վեսյոլին5 առհասարակ պետք է տեղ չունենային «Լեֆում»։ Տեսականում կան մի քանի հոդվածներ Լենինի լեզվի մասին6։ Բոլոր հոդվածագրերն էլ մատնանշում են այն հանգամանքը, որ Լենինը հռետորական արվեստը ենթարկել է այսպես կոչված «ոճի իջեցման»—«Снижение стиля»—հանգամանք, որ հատուկ է և մեր ժամանակաշրջանի լավագույն գրողներին, հատկապես Մայակովսկուն7: Մեր կարծիքը ևս այն է, որ ներկայիս գրականությունը,