Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկարագրած երևույթների առաջին հայացքից արտառոց, ֆանտաստիկ թվացող «երեսի» и ո ցի սոցիալ֊տնտեսական «աստառն» հասկանալ ցանկացողներր կարող են դիմել ընկ. Արամ Շահգյալդյանի հոդվածներին5, ուր նրանք կգտնեն «ս. հոգու» այստեղ նկարագրված «երկնային», ուր նրանք կգտնեն «ս. հոգու» այստեղ նկարագրված «երկնային» արարքների ավելի քան «երկրային» պատճառները:

I

Երևանում օթո նստելուց ուղիղ 1 ժ. 15 րոպե հետո մենք արդեն մտնում էինք Սուխոյ-ֆանտան մոլոկանական գյուղը։

Սուխոյ-ֆանտան գյուղը գտնվում է Երևանից հյուսիս արևմուտք 35 վերստ հեռավորության վրա։ Ինչպես իմ տեսած բոլոր մոլոկանական գյուղերը՝ դա ևս շոսեյի կողմը կանոնավոր դասավորությամբ շինված սպիտակապատ ու կարմրակտուր տների մի շարք է, որ արտաքինից թողնում է հաճելի տպավորություն։ Այդ տպավորությունն ավելի ևս ուժեղանում է այն մի քանի հայկական գյուղերից հետո, որ գտնվում են ճանապարհին։Գորշ, հողե պատերով, տափակ կտուրներով, առանց որևէ պլանի դասավորված, ծուռ ու կոշկոճ խուղերի մի կույտ ներկայացնող հայկական գյուղերից հետո Սուխոյ֊ֆանտանն իր արտաքին բարեկեցությամբ թողնում է ոչ միայն հաճելի տպավորություն, այլև մտածել էտալիս, որ նրա մեջ բնակվում են կուլտուրական, աշխատունակ ու ողջամիտ գյուղացիներ, որոնցից շատ բան ունի սովորելու պատմական մի շարք օբյեկտիվ պատճառների հետևանքով մինչև օրս էլ մեծ մասամբ քսենոֆոնյան խոպերում ապրող, կուլտուրապես հետամնաց հայ գյուղացին։ Այս էր իմ առաջին տպավորությունը մոլոկանական այդ տիպիկ գյուղը մտնելիս, և