Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուտքը։ Բալկոնում կանգնած էին մի շարք հայ գյուղացիներ, մեծ մասամբ երիտասարդներ և պատուհաններից նայում էին ներս, ցատկողներին։ Մենք ներս ուղարկեցինք գյուղխորհրդի նախագահին, որ թույլտվություն ստանա մտնելու: Նա վերադարձավ, հայտնեց, որ կարելի է, —և մենք մտանք պրիգունների ժողովարանը։ Առաջին տպավորությունս 12—13 տարեկան մի երեխայի գչուխ էր, որ ցնցվում էր և միևնույն ժամանակ վեր-վեր թռչում մի ռիթմիկ հաջորդականությամբ։ Այդպես ցնցվում են էպիլեպտիկները, ընկնավորները։ Հետո սահեցի աչքերով—մեկ֊երկու-երեք— նույնպիսի երեխայական գլուխներ, որ ոլորվում ու ցնցվում են, ինչպես հողմահար հասկեր։ Եվ ապա, ցՆցվող գլուխների վրայով ես տեսա դիմացի ձախ անկյունում դրված սեղանը և դրա վերի գլուխը նստած սպիտակահեր ծերունուն։ Նրանից դեպի աջ նստած էր մի այլ ծերունի, իսկ դեպի ձախը, երեք տարբեր տարիքի տղամարդիկ։ Սեղանի հետևի կողմում նստած էր սևահեր մի պատանի ավետարան էր կարդում։ Երբ մենք ներս մտանք' երգը դադարել էր արդեն։ Առաջ անցանք և նստեցինք գլխավոր ծերունիների կողքին։ «— Երանի հոգով աղքատներին»— կարգում էր սևահեր պատանին, <— որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Կարդաց ու լռեց։ Ծերունին հանդիսչո, մի քիչ լիրիկական շեշտով, սկսեց բացատրել կարդացածի իմաստը։ Բացատրում էր բավականին անհեթեթ, անիմաստ նախադասություններով, սենյակում տիրում էր խուլ դժժոցը, այնպես որ դժվար թե որևէ մեկը հնարավորություն ունենար լսելու ծերունոլ լիրիկական կիսաձայնը։ Բայց չնայած դրան, ծերունին անվրդով շարունակում էր իր փնթփնթոցը երկրային հարստության</poem>