Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<poem>

րունու աջ կողմը կանգնած տղամարդկանցից մեկին, գույգ ձեռքերով փարվում է նրա վզին և համբուրում է նրան մի երկար, տևողական, անհագուրդ համբույրով, ինչպես համբուրում են իրենց մեղրամիսն ապրող երիտասարդ կանայք։ Այս ժամանակ վերջանում է ընթերցումը, բոլորը ոտքի են թռչում, նստարանները մի վայրկյանում հավաքվում են մի կողմ։ Ծերունու աջ կողմը կանգնած տղամարդիկ սկսում են մի երգ, որ իր եղանակով քիչ է նման կրոնականի. այդպիսի երդեր կարելի է լսել բոլոր մոլոկանական գյուղերում կիրակի օրերը, երբ գյուղամիջում հավաքված մոլոկան երիտասարդները զվարճանում են, երգելով միայն ռուսներին հատուկ երգեր, որոնց իր նույնքան бесшабашный հարայ՜հրոցով ձայնակցում է գարմոշկան։ Եվ ահա դահլիճում ծայր է առնում կրոնական էքստազի մի կատաղի մոլեգնություն։ <Ցատկում են»։ Ցատկում են համարյա բոլոր ներկաները — ծերունիքնե¬ րը, կանայք, երեխաները, տղամարդիկ։ Բայց «ցատկոտել» կամ «թռչկոտել» բառերը հեռավոր պատկերա¬ ցումն անգամ չեն տալիս այն ամենի, որ կատարվում է այգ վայրկյանին։ Իսկ այն, ինչ որ տեղի է ունենում— անհնարին է նկարագրել։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ ընկել ես խելագարանոց, ուր տարբեր հասակի տղամարդիկ, կանայք ու երեխաներ, մասսայական էպիլեպսիայի ենթարկված' թռչկոտում են, օրորվում, ցնցվում, ցնցում մարմիններն ու գլուխները, թափահարում ձեռքերը, դողում ու աղիողորմ վայում, մոռում, ղանազան բացագանչություններ արձակում։ Այս է ընդհանուր տեսարանը։ Բայց կամաց-կամաց ընտելանում եք այդ ընդհանուր տեսարանին և սկսում եք տեսնել ցատկռտելիս ամեն մեկին առանձին, ցատկելու ու դոփելու իր որույն պրիոմներով ու եղանակով։ Բոլոր<

/poem>