Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ցատկողների միջից, թերևս իր համեմատական «հանգըտությամբ», աչքի է ընկնում մի բարձրահասակ երիտասարդ։ Նեղ ուսեր, դեղին գլուխ, խոնավ բացկա- պույտ, սպիտակին խփող աչքեր։ Հագին — սպիտակ հասարակ շապիկ, սև վարտիք, երկարաճիտ կոշիկներ։ Սա շարժվում է առաջ մանր դողոցով, կարծես նրան խեղդում է ջերմը, շատ չի ցնցվում, օրորվում, կամ ցատկոտում, այլ շարունակ աջ ձեռքը տնկում է վեր, ցուցամատը ցցած առաստաղին, ու արագ-արագ արտասանում' «ВОТ-ВОТ-ВОТ-ВОТ» բառերը, որ լսվում են — «տը ֊տը ~տը −տը'> — ստոփ, ստոփ, որքան կարող եք պատկերացնել։ Նույն արագությամբ էլ նա ցնցում է իր վեր տնկած ձեռքը և մանրիկ դողով պտտվում սենյակում, որպես դողահար մի ուրվական։ Ապա աչքի են ընկնում երկու 35—40 տարեկան կանայք, առաջինը կապույտ շորերով, երկրորդը՝ սև։ Կապտազգեստը հենց այն կինն է, որ քիչ առաջ համ բուրեց երգիշներից մեկին։ Սրանք դրկել են իրար և դոփում ու ցատկոտում են ահռելի մոլեգնությամբ։ Կարելի է կարծել, որ սրանք խելագարներ են, հենց նոր խելագարանոցից փախած և արտահայտում են այդ առթիվ իրենց ունեցած խելագար հրճվանքը։ ք^այց այն, ինչ որ անում են նրանք,— նրանց դեմքերի հուսահատ, սարսափ ահ ար արտահայտությունը, նրանց ամեն մի շարժումից անգամ դուրս պոռթկող հուսահատությունը հասկացնել է տալիս, որ նրանց արտահայտածը ոչ թե հրճվանք է, այլ աներևակայելի տանջանք, որ էքստազի փոխվածճ դարձել է ցավագին հաճույք։ Մի քանի րոպե ցատկելուց, թափահարվելուց, զողալուց ու զանազան հոգոցանման սուր բացագանչություններից հետո սրանք պինդ գըրկված համբուրում են իրար և ապա, ըատկելով ու պարելով, մոտենում են ակնոցավոր ծերունուն և հերթով 124