Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորձանուտներն ընկած Վ. Տերյանը գրում է այսպիսի մի քան բանաստեղծություն.

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր անցնեիր վրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով…12


Ահա թե ի՞նչ է նշանակում քաղքենի ինտելիգենտի հոգեբանություն։

Իսկապես որ գերեզմանային սառնություն է փչում նման հոգեկան վիճակից, երբ հեղափոխությունն անգամ չի կարողանում ցրել այդ նույն հեղափոխության գիրկն ընկած ինտելիգենտի հոգուց այդ կոշմարային կարոտը դեպի հինը, այդ այլանդակ զառանցանքը, որի իսկական անունն է անախրոնիզմ, դարձ դեպի հինը, հոգեկան գլորում դեպի ամայություն, մի ամայություն, որ գերեզմանի հողը միայն կարող էր լցնել։

…Իսկ նրա շուրջը դասակարգային պայքար էր ահռելի, հաղթական պրոլետարիատի աղմկուն ցնծանք, խնդության ճիչ, շեփոր ու սվիններ։ Ֆրանսական տանկերը Կարմիր Բանակի ձեռքն անցած ճզմում էին իրենց նախկին տերերին անհաշտ ու անողոք—ինչքա՞ն, ինչքա՞ն պիտի ավերված լիներ մարդու հոգին, որ նման զարհուրելի բաբախումների ժամանակ երազեր հեռու սարերը, վրանը սարերի վրա և «Մախմուր Զարոն», որ պիտի գար անցնելու բանաստեղծի վրանի մոտով և նրանք պիտի ժպտային իրարու «անուշ կարոտով…»:

Եվ դա պատահում է մի պոետի հետ, որ անմիջական մասնակից է եղել պրոլետարական հեղափոխությանը և նույնիսկ իր նամակներից մեկում գրում է «Օրհնվա՛ծ լինի Հոկտեմբերը»13, թեկուզև նա այդ բացագանչությունից անմիջապես հետո ավելացնում է, որ ինքը իրեն զգում է պայծառացած ու լուսավոր և