Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<poem

>որ երիտասարդներն էքսկուրսանտներ են, Թիֆլիսի երկրորդ աստիճանի հայկական դպրոցի աշակերտներ, որ Լկել են Երևանից և դնում են Սևանի կողմերը։ Նրանք բոլորն էլ զարմացած են, ապշած ու շվարած: — Որտեղ եք իջել։ — Դպրոցում։ Եվ մենք գնում ենք գյուղական դպրոցն էքսկուրսանտներին տեսնելու։ Դպրոցը բաղկացած է մի մեծ սենյակից, որ դասարան է եղել, և մի փոքր սենյակից, ուր ապրում է ու- սուցիչը։ Մեր սենյակում վառվում է մի փոքրիկ ճրագ, 1՛ մենք լույսով տեսնում ենք էքսկուրսանտներին—10 — 15 հոգի երիտասարդ, որ մեզ դիմավորում են հետաքրրքրված և հարցական դեմքերով։ Բոլորն էլ ապշած են տեսածից, չեն հասկանում, բացատրություն են պահանջում ։ Նրանցից մեծ մասը կոմունիստներ են, որ երևի Ւիֆլիսում կարծելիս են եղել, թե արդեն «գրավել են երկինքը»։ Մենք մոտավոր առումով բացատրում ենք այդ կրոնական էքստազի երկրային իմաստը, սոցիալ տնտեսական աստառը, մեզ համար մի բան պարզ էր արդեն, որ շարժումը ղեկավարվում է կուլակների կող՚քտ և հետևանք է դրանց տնտեսական դժդոհությունների. հետագայում մեզ հաջողվեց թվական տվյալներով այդ հաստատել։ Երիտասարդների ընդհանուր կարծիքն այն էր, որ շարժման ղեկավարներին «առնվազն» հարկավոր է գնդակահարել (կարծես թե դրանից այն կողմն էլ բան մնում է անելու)։ Մենք բացատրեցինք այդ եռանդուն միջոցի անընդունելի լինելը։ Ապա մենք անցանք իրենց էքսկուրսիային։ Երիտասարդները մեծ ոգևորությամբ պատմում էին իրենց տպավորությունները Շիրակի ջրանցքից, բամբա- 1.41 .9*

</poem>