Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուրիստները, այդ, ես կասեի` համաշխարհային ցեցերը, որ այնքան սիրում են ամեն տեսակի հնություններ։Դիտում էի մի ինչ֊որ հռչակավոր վարպետի ինչ֊որ հռչակավոր նկար։ Ոչ վարպետի անունն եմ հիշում, ոչ նկարի. հիշում եմ միայն, որ նկարը ներկայացնում էր մի հյուծված, տախտակե, համարյա մեռելային դեմք, որի, ինչպես ընդունված է ասել ((ճակատին տանջանք կար, և, միևնույն ժամանակ, անդրաշխարհային կնիք»։ Վաղ Ռինաշիմենտոյին3 (Վերածնունդին) նկարած մի ինչ֊որ հռչակավոր <րՔրիստոսЛ) էր դա երևի և այն էլ, ինչպես երևում էր, ոչ թե վերջացրած նկար էր, այլ էս֊ քիզ կամ էտյուդ։ Դեռ նոր էի պատրաստվում, ինչպես ընդունված է' ((խորանար) այդ վաղ Ռինաշիմենտոյի հռչակավոր հրաշալիքի մեջ, երբ մեկը, ետևից երևի մո¬ տենալով, բռնեց հանկարծ թևս մի անսպասելի ֆամիլ¬ յարությամբ!... Ցնցվեցի. Հռոմում ես չունեի puilUligfi և ”՚1 մՒ ծանոթ. բայց այս էլ դեռ ոչինչ, թեկուզ այս անակնկալ հանգամանքն ինքնին բավական էր, որ հան֊ կարծակիի բերեր ինձ։ Սակայն կար մի այլ, ավելի ևս խրթին հանգամանք, որ թողեց իմ վրա աննկարագրելի, ցնցող տպավորություն։ Սանն այն է, որ երբ ես, ինչ֊որ շոր մա տների հպումից դրդված, շուռ ավի հայացքս, որ նայեմ ինձ այդպես անակնկալորեն մոտեցած բարե¬ կամիս դեմքին — միստիկական, այո, համարյա միս- տ ի կա կան մի զգացմունք էր, որ առաջին վայրկյանին համակեց էությունս. ես, նույնիսկ, կարծեմ ետ֊ետ գնա֊ մի։ աչքերս, կարծեմ, չռվեցին,—չդիտեմ, շեմ հիշում, թե ո նց պատահեց այդ ամենը, բայց մի բան հիշում եմ պարզ, ինչպես արևի լույսը, և դա ինձ անակնկալորեն մոտեցած այդ առաջին հայացքից անծանոթ բարեկա¬ միս աչքերն էին, որ, երևակայո" ւմ եք — անչափ նման Լին պատից կախված վաղ Ռինաշիմենտոյի հռչակավոր 136