Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Քրիստոսի ժպտաթախիծ աչքերին... Եվ այս հանգամանքն էր ահա, որ առաջին վայրկյանին շփոթության մատնեք ինձ և անգամ' ինչպես ասացի, ներշնչեց համարյա միստիկական մի զգացմունք։ Առաջին վայրկյանին ինձ նույնիսկ թվաց, թե գա նույն ինքը' վաղ Ռինաշիմենտոյի Քրիստոսն է, որ բնության տարօրինակ մի խաղով նկարից սահած վար' նայում է աչքերիս — սատանան գիտե, թե ի՞նչ դիտավորությամբ։ Ինձ նույնիսկ թվաց, որ եթե հայացքս դարձնեմ և նայեմ պատին ոչինչ չպիտի տեսնեմ այլևս այնտեղ նկարի ոսկեզօծ շրջանակից բացի։ Չգիտեմ, գուցե դա այդպես էր ( ինչե ր ասեք, որ չեն պատահում մեր այս զարմանալի աշխարհում. ի դեպս, ես հիշեցի հանկարծ էպտոն Սինկ~ քերի մի վեպր և ընդհանրապես էդգար Պոն•••)4— բայց, այսպես թե այնպես, ցավոք սրտի, ես ժամանակ չունեցա ստուգելու միստիկական տպավորությունս, ես դեռ նոր էի պատրաստվում դարձնել հայացքս և նայեք Նկարին, երբ անծանոթը խոսեց. — — Ա', եթե չեմ սխալվում' Դուք պետք է պարոն Չարենցը լինեք։— Քացադանչեց նա միանգամայն մարդկային, երկրային ձայնով, և ես, սթափվելով իմ առաջին վայրկյանի միստիկական զգացմունքից, ՛մութ կերպով հիշեցի, որ ինքս էլ պիտի որ ճանաչեմ այդ անսպասելի խոսակցիս — թաձ9 Հենց պյստեղ էր ահա, որ իմ ցնցված էությանս մեջ .մուտք գործեց մի նոր, նույնպես համարյա, թե միստիկական էլեմենտ, սակայն մի փոքր տարբեր գունավորումով... Այս անգամ արդեն տպավորությունս այն էր, որ ես հանդիպում եմ մեկին, որին տարիներ առաջ տեսել եմ գազազում... Պարզ' տպարովորությունս այն էր, որ-ես, չգիտեմ՝երկնային. ինչ զարմանալի հրաշքով, հանդիպում եմ ահա մի կենդանի ննքեզւափ, այսինքն ՝ռչ թե կենդանի ննջեցյալի, այլ ա-


ԸնդլայնվածՀատուկ նշաններՕգնությունՍրբագրագործիքներ