Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
չիք, թե որքան եմ ես սիրում Երևանը... Հավատո՞ լմ եք* ես նույնիսկ մտածում եմ մի անգամ գնալ ... Գնալ — ինչ ուզում է լինի։ Այո', ինչ ուզում է պատահի... Միայն մեծ միջոցներ են հարկավոր, իսկ ես միջոցներ չունեմ... Եթե միջոցներ ունենայի* պիտի գնայի անպայման, բայց, իհարկե, գաղտնի։ Լեգալ, ինչպես գիտեք, չեն թողնի... ^Еще бы!— չգիտեմ ինչու մտածեցի ես ռուսերեն. և ո՞վ կարող է թողնել, որ ազատ, օրը ցերեկով, շրջեն մ եռելները Աբովյան փողոցով։ Երևակայում եմ, թե ի~նչ կպատահեր մորս հետ նման դեպքում, եթե նա կենդանի լիներ)— ... Երևակայում եք,— շարունակում էր, մինչ այդ, Հանգուցյալ Պարոնը,— Ձեզ պատմեմ հետաքրքիր մի գեպք... Ես միշտ ասում եմ կնոջս, որ, ինչ էլ պատահելու լինի, գնալու եմ Երևան։ Իսկ նա ինձ համոզում է, որ չգնամ։ Իսկ ես ասում եմ նրան, որ կգնամ, թեկուզև ինձ գնդակահարեն... Թեպետև այսպես եմ ասում, բայց համոզված եմ, որ չեն գնդակահարի. շատ-շատ բանտ պիտի դնեն. է, քի՞չ ենք նստել, պ. Չարենց։— Նստել ենք ցարականում, կնստենք նաև բոլշևիկականում՝ ինչո ւմն է տարբերությունը... Եվ մի անգամ ահա, այսպիսի տաք մի զրույցից հետո, ես քնեցի և, երևակայում եք — տեսա մի տարօրինակ երազ... Երազում տեսա, որ ես Երևան եմ գնացել, բայց ինձ ձերբակալել են ոլ նետել են Չեկա... Շուրջս հավաքվել են 10—12 տարեկան չեկիստներ և չեկիստկաներ — երեխաներ — տղա ու աղջիկ — օրերով ու կացիններով — և ուզում են Տարձակվել վրաս, մորթել ու հոշոտել... Հանում են լեզուները, գրիմասներ են անում, բոթում են, քրքջում, հայհոյում, մի խոսքով՝ սովորական — ծանոթ պատմություն... -քրտինքի մեջ լողալով՝ արթնանում եմ և պատմում եմ կնոջս... 142