Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յիրյան Արամազդի»6 տիտղոսն ստացած Ավ. Ահարոնյանի գլխավորությամբ։ Քծնեցին ու աղերսեցին, լիզեցին գիշատիչների դռներն ու ձեռները։ Եվ, իհարկե, ոչինչ չստացան, բացի տխրահռչակ Սևրի դաշնագրից7, որ սապոնի պղպջակի նման պիտի ցնդեր շուտով Լողանում բերանբաց ու շիվար թողնելով նայիրյան հեթանոսներին։ Նրա՛՛նց ինչ. —«հեթանոս» էին ու հեթանոս էլ մնացին, — և մինչև օրս, ցրված աշխարհիս չորս կողմը, նույն երգն են կրկնում, նույն հինը, հավիտե¬ ՛նականը, հեթանոսականը...

                 — Ո՜վ ասպետներ հեթանոս, 
                  ո՜վ ասպետի ոսկորներ... 
  Չգիտեմ, թե ի՜նչպես էր սկսել իր դասախոսու֊ թւունր և ի՜նչ էր ասել Սևրի դաշնագիրն ստորագրող նայիրյան այդ Արամազդը, բայց այն վայրկյանին, երբ ես մտնում էի դահլիճը, նա խոսում էր հայ կանանց ալեծուփ մաղերի և հեթանոս մարմինների մասին 
    «Հայ կինը,— ասում էր նա,— գեղեցկագույնն է աշխարհիս կանանցից։ Նրա հեթանոս մարմի՜նր, նրա դալար իրա՜նը, նրա ալեծուփ մազե րը, այո , մանավանդ մազե՜րը, որ ծուփծուփ հոսելով մեջքն ի վայր հասնում են մինչև կրունկները...»։ 
  Աչքերը փայլում էին հաճույքից։ Ես համոզված եմ, որ նայիրյան Արամազդն այդ վայրկյանին ծերունու իր անկար ուղեղում մերկացնում էր ինչոր նայիրուհոլ և պառավական շվայտությամբ ըմբոշխնում նրա ձհեթա նոս մարմինը»։ Դահլիճում հավաքված ազգային տիկինները շոյված էին ու զգացված։ Նայիրյան ամոթխածությամբ նրանք... ծափահարում էին իրենց տրուբադուրին, ասպետին, քնարերգուին։ Խորին հուզմունքից մի 158