Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ սա նրանք անվանում էին «հայկական հանճարի» նոր ոսկեդար։

— Ո՜վ ասպետներ հեթանոս,

ո՜վ ասպետի ոսկորներ...

Իրոք որ՝ — Ոսկորներ...

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ «ՆՈՅԵՄԲԵՐ» ՄԻՈՒԹՅԱՆ1

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Մասսաների նյութական բարեկեցության բարձրացումը և դրա հետ կապված՝ հեղափոխության հետևանքով ուղեղներում կատարված հեղաշրջումը, մասսայական ակտիվության ուժեղացումն ու մտավոր հորիզոնի ընդլայնումն ստեղծել են կուլտուրական հարցերի ու պահանջների հսկայական աճումն։ Այդ մասսայական կուլտուրական աճման մի մասն է կազմում նոր գրականության առաջին հերթին՝ բանվորական և գյուղացիական դրականության աճումը» (տե՛ս կուսակցական բանաձևը գրականության մասին, 1 և 2 կետերը)2։—

Կուլտուրական հարցերի և պահանջների մասսայական աճման այս երևույթը նոյեմբերյան հեղափոխությունից հետո առաջացել է և մեզանում։ Շնորհիվ դրա՝ մեզ մոտ էլ սկսվել է կուլտուրական այդ ընդհանուր աճման մի մասը կազմող բանվորական և գյուղացիական գրականության առաջացման ընթացքը։ Սակայն փաստն այն է, որ դրական այդ շարժումը մեզանում մինչև օրս կրել է տարերային, անկազմակերպ բնույթ, և նրան կազմակերպչական որոշ հունի մեջ դնելու մի երկու փորձերը չեն տվել հարկ եղած դրական արդյունքը։ 1922 թվին Երևանում հիմնված Պրոլետգրողների