Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհրաժեշտ է համարել ՎԱՊՊ-ի խիստ անհամբերողական գծին հակադրել ավելի մեղմ, զգուշավոր գիծ,— ապա Խորհրդային Հայաստանում այգ ավելի քան կենսական պահանջ է։

«Հավասարապես պարսավանքի է ենթակա այն դիրքը, որ լրիվ կերպով չի արժեքավորում պրոլետ-գրողների գաղափարական գերիշխանության համար պայքարի կարևորությունը։ Մի կողմից անձնատուր լինելու (կապիտուլիանստվոյի) և մյուս կողմից կոմունիստական սնապարծության դեմ` այսպիսին պիտի լինի մեր լոզունգը։— Մենք պետք է պայքարենք նաև զուտ ջերմոցային «պրոլետարական» գրականության դեմ։ Երևույթների լայն ըմբռնումն` իրենց ամբողջ բարդությամբ, չպարփակվել մի գործարանի շրջանակում, ոչ թե համքարային գրականություն լինել, այլ պայքարող մեծ դասակարգի, որ իր ետևից տանում է միլիոնավոր գյուղացիների. այսպիսին պիտի լինեն պրոլետարական գրականության բովանդակության շրջանակները»8:

Ահա մեր կուսակցության տված այն հիմնական գիծը, որով իր գործունեության ընթացքում անշեղ կեր֊։գով ընթանալու է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը։

Հ. Գ. Խնդրում ենք ուրիշ թերթերին արտատպել։

ՊԱՏԱՍԽԱՆ «ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈԻՄ»-Ի

1. ԱՊԱՑՈԻՑԵԼՈԻ «ՄԵԹՈԴԸ»

Պրոլետգրողների ասոցիացիան մեր պլատֆորմի առթիվ «Խ. Հ.»-ում տպագրել է մի հայտարարություն1. ուր Կենտկոմի և ՎԱՊՊ-ի բանաձևերի մի շարք ցիտատների