Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տատների անտեղի և միտումնավոր մեջբերումներով փորձում է «ապացուցել», որ մենք իբր թե «աղավաղել» ենք Կենտկոմի և ՎԱՊՊ֊ի բանաձևերը2, և որ դրանց մեջ չկա ոչ մի «հիմնական» տարբերություն։ Ասոցիացիայի պատշաճ պաշտոնական մարմինների կողմից ստորագրված այդ հայտարարության հեղինակները «ապացուցելու» համար, որ Կենտկոմի բանաձևը իսկական պատճենն է ՎԱՊՊ֊ի բանաձևի՝ դիմում են մի շատ պրիմիտիվ միջոցի։ նրանք երկու այդ բանաձևերից էլ վերցնում են այն կետերը, որ անշուշտ նման են իրար—և միանգամ այն անտես են առնում այն կետերը, որոնցում ամենից ավելի ցայտուն կերպով երևան են գալիս տարբերությունները: Հայտարարության հեղինակների այս մոտեցումը խնդրին ճշմարիտ կլիներ միայն այն ժամանակ, եթե մեր պլատֆորմում ասված լիներ, որ Կենտկոմ ի և ՎԱՊՊ֊ի բանաձևերի մեջ շկա և ոչ մի նմանություն: Իսկ նման բան մեր պլատֆորմում ասված չկա։ Ընդհակառակը։ Մեր պլատֆորմում բառացի ասված է հետևյալը.—

  Իբր գործունեության պլատֆորմ' Հ· Պ. Գ. <նոյեմբեր» միությունը ընղհանուր-սկզբունք ային առումով ընդունում է ՎԱՊՊ֊ի բանաձևը և այլն»: Ասված է ավելի պարզ, քան հարկավոր է։ Որ մենք «ընդհանուր սկզբունքային առումով ընդունում ենք ՎԱՊՊ֊ի բանաձևր»: Իսկ ինչո՞ւ. գուցե կարծում եր ձեր գեղեցիկ աչքերի համար, ըևկ Ասոցիացիար Հավատացնոլմ ենք, որ  չափով, ինչ չափով որ այդ տարբերությունը չկա — մենք րնդունում ենք ՎԱՊՊ-ի բանաձևը։ Այնինչ այն կետում, ուր ափաշկարա երևում են այդ տարբերությունները — 164