Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, որ երևան են գալիս տարբերությունները։ Այս տարբերություններն են ահա, որ մենք որակում ենք «հիմնական» տարբերություններ։ Ասոցիացիան հայտարարում է, որ «տակտիկական» տարբերությունները — հիմնական տարբերություններ չեն։ Իսկ ի՞նչ է ՆԷՊ-ը.— «սկզրո՞ւնք», թե «տակտիկա՞»: Եվ էն ո՞ր «կոմունիստն» է, որ կարող է դեմ ելնել ՆԷՊ-ին, բայց իսկական կոմունիստի հավակնություն ունենալ «տրամաբանելով», որ իր և կուսակցության տեսակետների տարբերությունը «հիմնական» չէ։ Մենք գիտենք, թե ո՞ր կոմունիստներն են այսպես մտածում և ներքևում կտեսնենք, թե ինչպես էր որակում Իլյիչը նման «կոմունիստներին»3։

Պրոլետգրողների հեգեմոնիա ստեղծելու նպատակով առաջադրված հակադիր տակտիկաներն են ահա, որ տարբերում են իրարից Կենտկոմի և ՎԱՊՊ-ի—բանաձևերը. և եթե Ասոցիացիան ապացուցեր, որ այս տարբերությունը չկա, կամ այս տարբերությունը «հիմնական» չէ—մենք կընդունեինք ՎԱՊՊ-ի բանաձևը առանց այն վերապահումների, որ առաջադրված են մեր պլատֆորմում։

Բայց փորձել ապացուցել այս—նշանակում է փորձել անկարելին։ Դրա համար էլ Ասոցիացիայի հայտարարության հեղինակները մի հարցը փոխում են մյուսով, սկզբունքային նմանությունները, որ աւաւնց այդ էլ շեշտված են մեր պլատֆորմում, միանգամայն ավելորդ տեղը մեջտեղ բերելով և գիտակցաբար անտես առնելով իսկական տարբերությունները` ուզում են «ապացուցած» լինել, որ երկու բանաձևերի նմանությունը ավելի քան կատարյալ է։ «Ապացուցելու» իսկապես որ պրիմիտիվ մի միջոց, որ պատիվ կարող է