Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեկավարների կադրեր ու մշակել իր համար քաղաքական պայքարի սքանչելի իդեոլոգիական զենքեր։ Բայց նա չէր կարող մշակել ո՛չ բնագիտական, ո՛չ տեխնիկական խնդիրներ և, լինելով կուլտուրապես ճնշված դասակարգ` չէր կարող ստեղծել իր գեղարվեստական գրականությունը»։

Ելնելով պրոլետարիատի իրական հնարավորություններից` ահա այսպես է դնում հեգեմոնիայի հարցը Կենտկոմի բանաձևը։ Իսկ ի՞նչ ուղի է առաջադրում այս խնդիրը լուծելու համար ՎԱՊՊ-ի բանաձևը։ Շատ կարճ ու ռազմական ուղի։

Դա «այն ուղին է, որով գնում է պրոլետարիատը ընդհանուր քաղաքականության և էկոնոմիկայի ասպարեզում»:

Այսինքն` «պրոլետարիատի կողմից արվեստի ասպարեզում իշխանությունը խլելու ուղին»4։

Եվ ապա, ՎԱՊՊ-ի բանաձևի 8-րդ կետում, նույն միտքը արտահայտված է հետևյալ ձևով.

«Ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև կուլտուրական ասպարեզում բանվոր դասակարգը պետք է տանի իր հետևից ոչ-պրոլետարական շերտերին»5:

Միանգամայն ճիշտ է։ Բայց ո՞նց... Լսենք ՎԱՊՊ-ին.—

«Բայց այս խնդիրը նա կլուծի այն դեպքում, եթե նա նույնպիսի մի հեղափոխություն կատարի կուլտուրայի ասպարեզում, ինչպիսին նա կատարել է քաղաքական և տնտեսական ասպարեզներում»։

Այս մեջբերումներից միանգամայն ոլարզ է, թե ի՞նչ տակտիկա է առաջադրում ՎԱՊՊ-ը պրոլետարական գրողների հեգեմոնիա ձեռք բերելու համար։ Ճիշտ նույն տակտիկան, որ մենք կիրառել ենք քաղաքական և տնտեսական ասպարեզներում, այն է` իշխանությունդ