Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներից բխող անխուսափելի փաստ է, որի առաջ մենք չենք կարող և իրավունք չունենք փակելու մեր աչքերը։ Անտես առնել այս հանգամանքը, ծայրահեղության դիմել, պահանջել գրական իշխանություն, վախենալ մրցումից—դա նշանակում է չհասկանալ մեր իրականությունը և ընկնել մանրբուրժուական այն ուկլոնի մեջ, որ, ինչպես վերևում ասացինք, Լենինի կողմից որակվել է որպես «ձախության մանկական հիվանդություն»։ Բացի այս ամենը՝ ոչ մի կարիք չկա վախենալու դրանից, քանի որ․

«Հարկավոր է ի նկատի ունենալ, որ դրականության ասպարեզում ղեկավարությունը պատկանում է ամբողջ բանվոր դասակարգին՝ իր բոլոր տնտեսական և իդեոլոգիական ռեսուրսներով»8։

Ահա մի հանգամանք, որ համառ կերպով անտես են առնում ընկեր նապոստովցիները9։ Նրանց համար կարծես բանվոր դասակարգի դիկտատուրա ըսկի էլ գոյություն չունենա։ Այս դեպքում ընկեր նապոստովցիները նման են երեխային, որը բարձր գոռում է, որ չվախենա։ ՎԱՊՊ-ի բոլոր ուռռա-հեղափոխական ֆրազները պրոլետգրողների մոնոպոլիա և հեգեմոնիա հաստատելու մասին իրապես մատնում են այս վախը և պայքարից խուսափումը։ Եվ իզուր է Ասոցիացիան Կենտկոմի բանաձևի այն կետը, որ ուղղված է ՎԱՊՊ-ի դեմ, ճգնում պարզաբանել հօգուտ ՎԱՊՊ-ի։ Կենտկոմի բանաձևում արտահայտված է հետևյալ միտքը.

Հավասարապես պարսավանքի է ենթակա այն դիրքը որ լրիվ կերպով չի արժեքավորում պրոլետգրողների գաղափարական գերիշխանության համար մղվող պայքարի կարևորությունը»10:

Կենտկոմի բանաձևի այս կետը, որ ամբողջովին բերված է մեր պլատֆորմում, Ասոցիացիան մեկնում