Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բռնի ռեպերտուարային հանձնաժողովը), որ «Պավել 1֊ը ինքնին, հենց այնպես, ինչպես որ կա,— մի պատմական պիես է, ինչպիսիք են օր Պուշկինի «Բորիս Գոդունովը» կամ Ա. Տոլստոյի Իվանն Ահեղը»3. այսինքն՝ այնպիսի մի պիես, որի նպաաակն է գեղարվեստորեն վերարտադրել պատմական որոշ շրջան, և որի բեմադրությունը, որպես այդպիսին ունի, անշուշտ, որոԴ կրթական ագիտացիոն նշանակություն։ Այսպիսի պիես- ներիր չէ, սակայն, Մերեժկովսկու «Պավել 1)>֊ր — թեկուզ նրա մեջ կան տարրեր, որոնց հմուտ օգտագործու֊ սով կարելի էր դարձնել պիեսր պատմական—ա գի տ ա - ոիոն։ — Հեղինակի հիմնական խնդիրն այՂ պիեսում ամենևին էլ այն չէ, թե ինչ ահռելի բան է, ասենք, երբ գահի վրա նստած է մի խելագար' ածելին ձեռին։ Եվ ոչ էլ նա իրեն խնդիր է Ղրել 9nLi9 տաԼ Ռուսաստանի պատմության այն եղերական շրջանը, որ կոչվում է Պավել Առաջինի շրջան4:

Մերեժկովսկու համար պատմական այգ շրջանը լոկ կանվա է, միջոց' լուծելու «Քրիստոսի և Նեռի»ր՝ այն միստիկական «պրոբլեմը», որ նրա բոլոր գրվածքների հիմնական «պրոբլեմն» է կազմում: Այս խնդիրն է գրեք Վերեժկովսկին իր պիեսը գրելիս, և այս է պատճառը, որ այդ պիեսում, չնայած հեղինակի բոլոր արխիվային պրպտումներին և մանրակրկիտ հետազոտություններին, պիեսի սյուժեի պատմական կողմը մնացել է ստվերում, դարձել է լոկ բեմական ակսեսուար—և իր ամբողջ հասակով ցցվել է, որպես պիեսի միակ կենդանի բովանդակություն— Պավել I-ն, և այն էլ ոչ թե իբրև ցար, մոնարխ, խելագար դեսպոտ, այլ իբրև սոսկական մարդ, անհատ, որ գտնվում է «նեռի նշանի ներքո», կամ այլ կերպ, հեղինակի նույն միստիկական տերմինոլոգիայով ասած' որի գլխին կախվել է «ան խուսափ ե լին» —