Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ճակատագիրը»։ Մի չափազանց բնորոշ աշխարհայե¬ ցողություն մի հեղինակի համար, որ իր սոցիալական սկզբնավորումն առնում է մահվան դատապարտված դասակարգի քայքայվող խորշերից։ Հեղինակի այս մո¬ տեցումն կ ահա պատճառը, որ, չնայած իր հերոսի բոլոր գազանություններին' Պավել 1-ը պիեսում դուրս է եկել այնքան £ամակրել|ւ, որ մարդ անտես է առնում նրա դեսպոտ լինելը և խղճում է նրան, իբրև մահվան դատապարտված մարդու: Մերեժկովսկու գրչի տակ այն տրագեդիան, որ եղել է մի ամբողջ լայնածավալ երկրի հասարակական, սոցիալական ողբերգություն — դարձել է մի ողորմելի անհատի անձնական տրագեդիա։ Իր դասակարգի «ճակատագիրը», մահվան դատապարտված սոցիալական տեսակի սուբյեկտիվ աշխարհազգացումն ( խոսում Պավել l-ի բերանով Մերեժկովսկու այս պիեսում— և այն որակելը իբր պատմական պիես, որի նպատակն է գեղարվեստորեն վերարտադրել պատմական- որոշ շրջան (Պավել I-ի կայսրության շրջանը)—ավելի քան սխալ է, եթե ոչ միամտություն։

   Սակայն, չնայած այս ամենին, Մերեժկովսկու պիեսում կա պատմական այնպիսի մեծ մատերիալ, որ միանգամայն կարելի է օգտագործել ագիտացիոն նպատակով: Ամբողջ հարցն այն է> որ այդ պիեսը բեմագրելիս ի հայտ բերվի այնպիսի մի մոտեցում, որ այն, ինչ հեղինակի համար ֆոն է, թեմական ակսեսուար, միջոց. բեմադրվելիս դառնա պիեսի բովանդակություն: Ռեժիսոր Բուրջալյանի բեմադրությունը6 հենց նրանով է անհանդուրժելի, որ նա պիեսը բեմադրել է հենց այսպիսի տրակտովկայով, ինշպիսին ի հայտ է բերել ինքը հեղինակը, ինչպես կբեմադրեր Մերեժկովսկին։ Այնին: Ոքիեսր հարկավոր էր բեմադրել այնպես, որ Պավելը,. իբր անհատ, մնար ստվերում, և իր ամբողջ հասակով