Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա վաղուց դադարել է դրական հրապարակ ելնող նոր սերունդների համար կենդանի խոսք լինելուց։ Եվ այստեղ ահա մեզ մնում է մատնանշել մի բավականին տխուր և առաջին հայացքից անհասկանալի հանգամանք,—այն, որ հայ բանաստեղծությունը վերջին տասնամյակի ընթացքում ունեցել է միմիայն մի կենդանի ներկայացուցիչ Վ․ Տերյանը իր գրական «դպրոցով»—մի «դպրոց» բազմաթիվ աշակերտներով լիքը, բայց առանց գոնե մի ինքնատիպ աշակերտի. — նրանցից և ո՛չ մեկը չի բարձրացել միջակությունից, բոլորն էլ շատ գունատ կերպով կրկնել են իրենց ուսուցչի խոսքերը և կրկնում են մինչև հիմա, չնայած որ մենք ապրեցինք այնպիսի ահռելի վ այրիվերումներ, ինչպիսիք են պատերազմն ու հեղափոխությունը։ Հով. Թումանյանը, Ավ. Իսահակյանը և դրական հին սերնդին պատկանող մի քանի ուրիշ բանաստեղծներ միմիայն ներկա են եղել, որպես անցած կենցաղի կենդանի ուրվականներ, վերջին տասնամյակի հայ բանաստեղծության հրապարակում և իրենց ներկայությամբ գրական եռուզեռի իլյուզիա ստեղծելով՝ ստվերել են այն ծայր աստիճանի բնորոշ հանգամանքը, որ նայ բանաստեղծությունը վերջին տասը տարվա ընթացքում ապրել է իր ամենախորունկ կրիզիսներից մեկը, — և այդ կրիզիսի առաջին ազդարարը եղել է Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ»16 գիրքը (1908 թ. Թիֆլիս)։ Այն հույսը, որ Վ. Տերյանը կարող է «դպրոց» ստեղծել—չարդարացավ և չէր էլ կարող արդարանալ, որովհետև այն կենսազգացումը, որ բերեց իրեն հետ Վ. Տերյանը, ոչ թե սկիզբը էր, այլ վերջ: Նա իսկապես որ «Մթնշաղն» էր մի քաղքենի կուլտուրայի, որր մեր երկրի տնտեսական զարգացման անողոք առաջացման շնորհիվ արդեն իսկ դատապարտված էր մահվան։ Տաղանդազրկությամբ չէ, որ պետք է