Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծոծրակիս թեք մի կեպի հագած,
տասնութնոց մի դեմք տակին.
Ոնց որ կամսոմոլը պարզ, հասարակ,
ու կրծքիս Կիմ։

Տպարան եմ գնում ամեն օր,
ամեն օր առավոտ ծեգին.
երբ վառվեն իրիկվա լույսերը —
կռանում եմ գրքին։

Մենակ է՞դ. իսկ բջի՞ջ, միտի՞նգ,
կամպանիա՛, գյուղեր ենթաշեֆ,
քաղխմբակ, գրական սեկցիա
ու էլի հազար գործեր:

Աշխատանքս անչափ տարբեր է,
աշխատանքս անչափ բազմազան,
ոնց որ թելադրեն պայմանները,
ոնց որ հրահանգե Ցեկան։


Եվ ապա, պոեմի մի շարք գլուխներում, նա նկարագրում է կոմերիտականի այզ «բազմազան» ու «տարբեր» աշխատանքը — լենինյան անկյուն, ակումբ, գյուղ։ Հիմնական թեման, իհարկե, աշխատանքն է,— և նա ունի այդ մասին մի այսպիսի քառյակ.—

Ամեն մի անդամը ակումբի
գբաղված է լինում միշտ.
էս մեր հուր ու հրդեհ օրերում
մեռած մարդս է միայն հանգիստ:


Պոեմի զանազան հատվածներում տալով կոմերիտական ակումբի, բջիջի, լենինյան անկյան և գյուղի պատկերները` առընթեր նա կարողանում է մի քանի