Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շտրիխներով նկարել կոմերիտականների դեմքեր ու բնավորություններ, որ մնում են ընթերցողի մտքում։ Այս բանը նրան աջողվում է մանավանդ նրա «էպիկաներում», բավական է մի անդամ կարդալ դրանք` և ձեր մտքում ընդմիշտ կմնան «ընկեր մեշչանկան» և «պարոն կոմսոմոլիստը», ինչպես և «կաշվե պիջակ» հագած կոմերիտուհին։ Էպիկաներից լավագույնը պիտի համարել «Լենինի և քրիստոսի մասին» էպիկան, որ տալիս է Կոմերիտմիության պայքարի մի փոքրիկ պատկերը գյուղում։

Գրքի ամենամեծ թերությունն է — հեղինակի լեզուն. ահա հեղինակի ամենաթույլ կողմը` որի վրա նա շատ և շատ պիտի աշխատի։ Գիրքը լիքն է սխալ նախադասություններով և պրոզաիզմներաէ — և սրանց մեծագույն մասը հետևանք են անհասկանալի անփութության։ Հեղինակը, ինչպես երևում է, չի մշակում իր գրվածքները,— հանգամանք, որի վրա եթե նա չդարձնի իր ամենալուրջ ուշադրությունը` նրա շնորհալի և առույգ գրվածքները կկորցնեն իրենց ամբողջ նշանակությունը: Հույս ունենք, որ Մ. Արմենը իր հետագա գործերում ավելի մեծ խնամքով կվերաբերվի դեպի իր ընդունակությունները, որ եթե ընկնեն կազմակերպված հունի մեջ` մենք հանձին նրա կունենանք մեր լավագույն պրոլետգրողը։

ՆԱԽԱԲԱՆ

<«Պրոլետարական գրողներ» ժողովածուից>

Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը իբրև մի ամբողջական կազմակերպություն, իր մեջ ամփոփում է գրողների մի այնպիսի կադր, որի անդամների ստեղծագործությունների մեջ կան որոշ