Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդհանուր և առանձնահատուկ գծեր։ Ավելորդ կլինի շեշտել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր գրական միության ինքնությունն իբրև ստեղծագործող միավոր, երևում է նույն այդ միության անդամների գրական արտադրանքի ընդհանուր գծերից։

Այդ տեսակետից, պետք է ասել, որ Հ. Պ. Գ. «Նոյեմբեր» միությունը, գրական ֆորմայի ասպարեզում, ինչպես նաև թեմայի ընտրության, նյութի լուսաբանման և մի շարք այլ խնդիրներում, կարողացել է, այսպես թե այնպես, երևան հանել որոշ օրիգինալ մոմենտներ, որ ընդհանուր են նույն միության համարյա բոլոր անդամների մոտ։

Առաջինը` որ նկատվում է մեր միության անդամների գրվածքների մեջ, դա երկիրն է, այն երկիրը, ուր ապրում և ստեղծագործում է գրողը։ Նա, միանգամայն հարազատ լինելով պրոլետարական իդեոլոգիային և բանվոր դասակարգին, այդ դասակարգի նվաճումներն ու հաղթանակներն աշխատում է տեսնել նույն այս երկրում, այդ երկրի իրականության մեջ։ Օրինակ Գ. Մահարու «Կես գիշերից մինչև առավոտ»-ը1։ Այդտեղ նույնպես պրոլետարական հեղափոխությունն է, բայց, Հայաստանում, հայ իրականության մեջ։

Տեսնել պրոլետարական հեղափոխության հաղթանակի արդյունքներն այստեղ, այս երկրում,— դա մեր ընկերների ամենակարևոր խնդիրն է եղել։

Գ. Մահարին իր վերոհիշյալ պոեմով և «Բարդիներ» շարքով, Ակսելն2 իր պատմվածքներով, Մ. Արմենն իր «Երկաթամորվող երկրի երգեր»-ով3 նույն նպատակն են հետապնդել։

Բնական է, որ այստեղից առաջ գար մի երկրորդ խնդիր։ Դա` ընդհանուր կերպով ասած` կոլորիտի և միջավայրի