Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք բաց են անում «Նարկոմի եղբոր»` այդ շանտամիստ-Խլեստակովի դիմակը, լրացնում են պիեսի կենսական ամբողջականությունը, թեկուզ շատ բան է պակասում դրանց գեղարվեստական ամբողջականությանը: Այսպես թե այնպես, հրապարակում եղած պիեսների շարքում այդ երկու պիեսները ամենից հարմարները պիտի համարել բանվորական բեմերի համար, և պետք է ողջունել դրանց մուտքը Բաքվի պետհայդրամայի ռեպերտուարի մեջ։

Այնինչ միևնույնը չի կարելի ասել այս տարի խադացված երրորդ թարգմանական պիեսի - «Անամուսին կանայքի» մասին։ Դա ոտից գլուխ շինծու, կեղծ, պատահական ինտրիգներով զարգացող մի պիես է, և, մեր կարծիքով, միանգամայն անհասկանալի ու անընդունելի ռայոնների համար։ Հույս ունենք, որ սեզոնի առաջիկա կեսին խաղացվելիք «Կոստանդին Տերյոխինը» և մանավանդ Ֆուրմանովի «Ապստամբությունը»12 լիովին կհավասարակշռեն պետհայդրամայի ռեպերտուարը, հակադրելով «Անամուսին կանայքի» նման թույլ, անընդունելի պիեսներին:

Այժմ մի քանի խոսք խաղացված պիեսների բեմադրության և անսամբլի մասին։ Որքան հայտնի է մեզ` պետհայդրամայի նյութական միջոցները չնչին հնարավորություններ են տալիս բեմադրության ասպարեզում քիչ թե շատ ազատ աշխատանք տանելու։ Այնուամենայնիվ գոհունակությամբ պետք է հիշել, որ պետդրամայի երկու երիտասարդ ռեժիսորները (Սադյան և Դմիտրիև)13 ջանք չեն խնայում մինիմում միջոցներով հասնելու բեմադրական մաքսիմում նպատակների։ Տեխնիկապես պետհայդրամայի բեմադրությունները կարելի է համարել բավարար, և մեր երիտասարդ ռեժիսորների որոնումներն այդ ասպարեզում միանդամայն ողջունելի են։ Այնինչ