Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թերթի գրական պարբերական բաժինը ոչ միայն հնարավորություն է տալիս ի մի համախմբել թերթի զանազան համարներում հատ ու կտոր տպվող գրական նյութերը և այդպիսով մասամբ րավարարել մասսաներում աճող հետաքրքրությունը դեպի գրականությունն ու արվեստը, այլև պարբերական աշխատակցության կոչելով համախմբել բաժնի շուրջը տեղիս պրոլետգրական է խորհրդա յին-ոլղեկից աճող ուժերին, կազմակերպել և ի դե ո լողի ակտն ղեկավարություն ցույց տալ նրանց: Պրոլետգրական հատուկ օրգանի բացակայությունը Բաքվում առավել ևս կարևոր է դարձնում այս։

Այս ընդհանուր խնդիրներին զուգընթաց պետք է աշխատել ծանոթացնել մասսաներին ինչպես Անդրկովկասի բազմալեզու պրոլետգրականության, այնպես էլ ռուսական պրոլետգրականության լավագույն նմուշների հետ։ Հնարավորության սահմաններում մեր բաժնում պիտի լուսաբանել նաև պրոլետգրականության հերթական խնդիրները և ընթացիկ հարցերը։

Կասկածից դուրս է, որ մեր դրական բաժինը լայն արձագանք կգտնի պրոլետարական և խորհրդային գրողների ամենալայն շրջաններում և նրանց ամենասերտ աջակցությամբ և օժանդակությամբ կանի հնարավորը՝ մասսաների գեղարվեստական աճող պահանջը բավարարելու գործում։

«ԲԱՂԴԱՍԱՐ ԱՂԲԱՐ»-Ի ԱՌԹԻՎ

Երեկ Պետական թատրոնում Մոկվայի Հայկ. դրամ, ստուդիան առաջին անգամ բեմադրեց Հ. Պարոնիանի «Բաղդասար աղբար»-ը1։

Ճիշտն ասած՝ մենք մեծ սպասելիքներ ունեինք այդ խմբից և այդ բեմադրությունից։ Բացի այն, որ