Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մենք դեռ մի քանի տարի առաջ տեսել էինք այդ խմբի պարապմունքները Մոսկվայում, բացի այն, որ այդ խմբի առաջին ներկայացումից` «Մեծապատիվ մուրացկաններ»-ից2 մենք ստացել էինք 3 տարի առաջ լավագույն տպավորություն,— բացի այս ամենը` մեզ մեծ սպասելիք էր ներշնչում այդ ներկայացման աֆիշը, որի վրա փայլում էր ռեժիսոր Սիմոնովի, Վախթանգովի այդ մեծահմուտ աշակերտի3 անունը։ — Սակայն, դժբախտաբար, մեր սպասելիքները չարդարացան: Երեկ Պետական թատրոնի բեմի վրա մենք տեսանք պարզապես մի աշակերտական ներկայացում, որն, այդպիսին լինելով հանդերձ` հավակնություն ուներ ամենավերջին «նորույթի» տպավորություն անել Երևանի «պրովինցիալ» հասարակության վրա: Սակայն, օ՜, զարմա՜նք, ներկայացումը... ոչ մի տպավորություն չթողեց: Եվբ այն, որ այդ ներկայացումը ոչ մի տպավորություն չթողեց, մեզ առիթ է տալիս մտածելու ներկա հանդիսատեսի հոգեբանության մասին, այն հանդիսատեսի, որը խոր ոգևորությամբ ընդունեց «Բեկումն» ու «Խռովությունը» և շատ անտարբեր մնաց դեպի «Բաղդասար աղբար»-ը:

Ո՞րն է պատճառը, ո՞րն է այդ հետաքրքիր երևույթի բացատրությունը։

Պատասխանել այս հարցին — նշանակում է տալ ոչ միայն երեկվա ներկայացման գնահատականը, այլև հասկանալ մեր այսօրվա մասսայական հանդիսատեսի հոգեբանությունը և նշել այն ուղին, որ այսօր ցանկանում է տեսնել այդ հանդիսատեսը թատրոնում։

«Բաղդասար աղբար»-ր իբրև բեմադրություն թերևս զուրկ չէր որոշ սրամտությունից, նույնիսկ կարելի է ասել, որ ալդ բեմադրությունն իր վրա կրում էր «մայրաքաղաքայինւ» որոշ «փայլ», սակայն ամբողջ խնդիրն