Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ու խավար է, շուրջդ ահ է ու մշուշ, Արնոտել են կրակները քո անուշ,— Շուրջդ ա՛ հ է, շուրջդ մա՛ հ է ու մշուշ, Քեզ խաշել են ու թքել են երեսիդ, Օ, երկի՛ ր իմ, հրադեմ ու հրասիրտ, Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս իմ երազի: Ու վերքերը կարմրել են երեսիդ, Արնոտել են շուշանները երազի, Ոայց քո ճիչը Ամոքիչը կլսի: Եվ հողմերը կճչան ու կշաչեն, Եվ զենքերը մեր զվարթ կշառաշեն, Որ հառնե քո երազանքը լուսաճեմ։ Ու հրում մեր, հողմերում մեր երազի Կկորչեն քո դահիճները, ամբասիր, Ոսոխները, ոսոխները քո ղազիր։ Եվ նրանք, որ թքեցին քո երեսին — Պետք է մահը ու դժոխքը երազեն Գայլերի ու ցիների հետ միասին։ Եվ նրանք, որ լրբացել են էլ հիմա Անկումից քո, խարխափի քո ակամա — Գտնելու են միայն մեգ ու միայն մահ։ Կհառնես դու, հրասիրտ ու հրավարս, Կվառվես դու խնդասիրտ ու կխնդաս, 0, երկի ր իմ, բրոնզե քո ւյր իմ, բրոնզե հարս: Ահա այդ բանստեզծությունն ամբողջությամբ: Սա մի սիմվոլիստական բանաստեղծություն է, դրված Մ ա֊ նիսյան ապստամբությունը ճնշելուց հետո անմիջասլես ինչպես յուրաքանչյուր բանիմաց ընթերցող կտեսնի 200