Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ապա`

Բայց գրկել է քեզ խավարը անսփոփ,
Արնոտել են կրակներդ հիմա որբ,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ հրասուրբ։


Այդ ի՞նչ խավար է, որ գրկել է երկրին։ — Բանաստեղծության վերոհիշյալ տողերի ամբողջ իմաստից ինքնին բխում է, որ դա այն ռեակցիան է, որ տիրեց երկրում Մայիսյան ապստամբությունը ճնշելուց հետո.—

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Օ, երկի՛ր իմ, հրադեմ ու հրասիրտ,
Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս իմ երազի։


Պարզ է, որ խոսքը վերաբերում է Մայիսյան հեղափոխությունը ճնշելուն. այդ ճնշումով էր, որ «խաչեցին» «բրոնզե հարսին», այսինքն հեղափոխությունը և դրանով խաչեցին մեր երկիրը։ Ընթերցողին թյուրիմացության մեջ չգցելու համար անհրաժեշտ եմ համարում ասել, որ ես այստեղ դիտմամբ եմ խոսում իմ այն ժաման ակվա սիմվոլիստական լեզվով. հետագայում ես թողի սիմվոլիզմը, այստեղ խոսքը դրա մասին չէ, այլ պարզապես սիմվոլիստական մի բանաստեղծության պարզաբանման։ Այդպես էի ես զգում այն ժամանակ և ընթերցողները գիտեն, որ ես վաղուց եմ ձեռք քաշել այդ վերացական սիմվոլիզմից։

Շարունակենք սակայն բանաստեղծության պարզաբանումը:—

«Ամոքիչը» — նույն Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, որի

Ու վերքերը կարմրել են երեսիդ,
Արնոտել են շուշանները երազի,
Բայց քո ճիչը Ամոքիչը կլսի։