Այն հեղինակը, որ 1918 թվից բանաստեղծությունների բազմաթիվ շարքերում դիմելով Հոկտեմբերյան Հեղափոխությանը` տասնապատիկ անգամ կրկնել է.—
|
Չգիտեմ ո՞ւմ է հարկավոր այս հերյուրանքը, որ հնարավոր է միմիայն մութ անկյուններում։ Այս ամենից հետո թող ընթերցողն ինքն ասի, թե ի՞նչ աղբյուրներից են բխում և ի՞նչ նպատակների են ծառայում իմ դեմ ուղղված այս անլուր բամբասանքները։
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ»-Ի ԱՌԹԻՎ
(Դասատուներին)
Մայրենի լեզվի նկատմամբ բարձր տիպի (V—VII) դպրոցի1 նպատակներից են` բացի զուտ լեզվական ունակությունների (գրավոր և բանավոր) զարգացումից` տեղեկություններ տալ աշակերտներին XIX և XX դարի գրականության մասին` տվյալ ժամանակաշրջանի հեղինակների այնպիսի գրվածքների միջոցով, որոնք` ա) մատչելի են տվյալ տարիքին, բ) զուրկ չեն գեղարվեստական արժեքից, դ) բնորոշում են տվյալ հեղինակի սոցիալական դեմքը և գրական առանձնահատկությունները։
Գրականության ուսուցման հիմնական մեթոդն է մարքսիստական սոցիոլոգիական մոտեցումը, որ հնարավորություն է տալիս պարզել գրական երկերի թե՛ սոցիալական