Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես հայտնի է` սույն դասագիրքն սկզբում` ծրագրված է եղել և նրա առաջին հրատարակությունը լույս է տեսել իբրև միմիայն հայ գրականության դասընթաց. առանց թարգմանական նյութերի, որոնք լույս են տեսել չորս պրակներով,1 առանձին-առանձին. Փորձը ցույց տվեց, որ դա աննպատակահարմար էր գերազանցապես այն պատճառով, որ աշակերտն ստիպված էր գնել գրականության... հինգ դասագիրք,— մի հանգամանք, որ շատերին անմատչելի էր դարձնում այդ դասագրքերը։ Սակայն երբ, հարկադրված, այս տարի մենք ձեռնամուխ եղանք միացյալ դասագիրք կազմելու գործին` իսկույն աչքի զարկեց այս երկրորդ տիպի դասագրքերի բոլոր բացասական կողմերը: Դրանցից ամենագլխավորն այն է, որ անհնարին է մի դասագրքի մեջ տալ գոնե մինիմումը` ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ եվրոպական գրականության նմուշներից: Եթե նույնիսկ յուրաքանչյուր բաժնում զետեղելու լինենք մի-մի նյութ ռուսականից, վրացականից, ադրբեջականից և եվրոպականից — սա արդեն կկազմի համարյա մի դասագիրք... Ուստի և մենք թարգմանական նյութերը զետեղել ենք բաժիններում ո՛չ թե ելնելով հավասարապես բոլոր գրականություններից նմուշներ տալու սկզբունքից, այլ այս կամ այն գրականությունից ա՛յն նյութը զետեղելու, որն անհրաժեշտ էբ տվյալ բաժինը այս կամ այն թեմայով լրացնելու համար: Օրինակ, հին գյուղը պատկերող բաժնում վրացերենից մենք զետեղել ենք երեք նյութ3, ի նկատի ունենալով, որ դրանցից երկուսում շատ ցայտուն կերպով դրսևորված է չքավոր գյուղացիության հեղափոխական պայքարն ընդդեմ կալվածատերերի և ցարական իշխանության, մի թեմա, որ համարյա իր արտացուումը չի