Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ նախահեղափոխական շրջանի գրվածքներից ես կատարել եմ խստագույն ընտրություն՝ երկերիս ժողովածուի մոսկովյան հրատարակության (1922) առաջին հատորից զետեղելով այստեղ այդ հատորի համարյա մի քառորդը։ Այդ հատորից ես դուրս եմ թողել ամբողջ ցիկլեր, ինչպես «Ծիածանը», «Ողջակիզվող կրակ»-ի առաջին մասը և այլն,— գերազանցապես այն պատճառով, որ այդ գրվածքները, պատկանելով իմ ստեղծագործության առաջին շրջանին, թե՛ ձևի և թե՛ բովանդակության տեսակետից համարյա զուրկ են ինքնուրույնությունից, հետևապես ոչինչ չեն ավելացնում ինչպես մեր պոեզիային, այնպես էլ իմ ստեղծագործության հանրագումարին։

 Իսկ իմ հետհեղափոխական շրջանի գրվածքներից ես դուրս եմ թողել «Կոմալմանախ»-ն ու մի շարք այլ գրվածքներ2, գտնելով, որ դրանք զուրկ են գեղարվեստական որևէ արժեքից։
 Թվում է, թե ներկա ժողովածուի մեջ ինձ հաջողվել է ամփոփել այն ամենը, որ կազմում է իմ ստեղծագործական անցյալի լիակատար պատկերը։ Ինչ որ դուրս է մնում այս 

ժողովածուից — կարող է նյութ դառնալ միմիայն երկերի լիակատար ժողովածուի և հետաքրքիր լինել բացառապես գրականության պատմությունը գրողների և քննադատների համար։

 Ընտրված նյութերը ես նպատակահարմար եմ հա¬մարել զետեղել խիստ ժամանակագրական կարգով, նախապես կազմելով դրանցից երեք հիմնական բաժիններ՝ «Պոեմներ», «Բանաստեղծություններ» և «Արձակ երկեր »: Նյութերից մի քանիսում կատարել եմ լեզվական և ոճային թեթև փոփոխություններ: Միայն «Դանթեական առասպել»-ից ես դուրս եմ գցել մի ամբողջ գլուխ3, որն իր ժամանակին գրված է եղել ազգամիջյան կոտորած