Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի որ այդ «կոնտրաբանդիստների» շարքն եմ դասված, իմ գրական մի քանի բարեկամների հետ մեկտեղ, նաև ես իմ սեփական «սպեցիֆիկյան» պերսոնայով, ուստի թույլ տվեք հրապարակորեն քննել, թե որքա՞ն են արդյոք իրավացի այդ ծանր մեղադրանքները, որքան էլ նրանք արտահայտված լինեն «նուրբ», «տենդենցս։֊ յին)> ձևով։ —

Բուն նյութին անցնելուց առաջ ես հարկ եմ համա֊ րում, հետ ադա թյուրիմացություններից խուսափել։։* նպատակով, անել հետևյալ վերապահումները.— ա) Ընկ. Արմենի հոդվածում ինձ ամենից քիշ հ ես։ ա քրքրում է իմ ստեղծադործության արժեքավորումը, ուստի այս մա֊ սին խոսելն անդամ ես դտնում եմ ավե«»լորդ, բ) Գ. Վ։ս֊ նանդեցու հոդվածին մանրամասն պատասխանելը ևս հիմնական՝ում ես համ արում եմ թեմայից դուրս, նրան մանրամասն կպատասխանե ընկ. Մկրտիչ Արմենը. դ) Ի նկատի ունենալով տեղի սղությունը և արծարծված հար֊ ցերի խոշորադույն նշանակությունը* ես հարկադրված եմ խոսելու միայն կարևորագույն և հիմնական խնդիրների մասին, մի կողմ թողնելով երկրորդական և խնդրի հիմ֊ նականին չվերաբերող հարցերը։


Այժմ անցնենք բուն նյու թին,

Բ~նչի հիման վրա են առատության եղջյուրից թափ֊ վել մեր դլխին վերոհիշյալ ավելի քան ծանր մեղադր֊ րանքները: Քանի որ առհասարակ յուրաքանչյուր մեղա֊ դրանք պետք է հիմնված լինի կոնկրետ մատերիալի վրա, ուստի և ես սկզբից ևեթ դեն եմ շպրտում այն ան֊ հիմն ակնարկները մեր «բանավոր և այլն» ելույթների մասին, որ շեն հիմնավորված և ոչ մի կոնկրետ օրինա֊ կով, Մնում է ուրեմն խոսել ընկ. Արմենի հոդվածի մա¬ սին, կամ այն մեղադրանքների մասին, որոնց իբրև հիմք իբր թե ծառայում ւէ րնկ. Արմենի հոդվածը։