Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Որո՞նք են մեղադրանքի հիմնական կետերը՝ըստ

Մ. Արմենի հողվածի։ Ընկ. Մկրտիչ Արմենը ամենից առաջ մեղադրվում է նարանում, որ իբր թե իր այդ հոդվածում նա, խոսելով ազգային ձևի մասին, մեր գրականության համար հիմ- նականը, պրիմատը համարում է ազգային ձևը — և ոչ թե պրոլետարական բովանդակությունը։ — Այս մեղադրանքն ամենից «ցայտուն» կերպով ձևակերպել է ընկ. Ե. Չու- բարը. «Մ․ Արմենը խայտառակ ձևով խճճվել է ձևի և բովանդակության փոխհարաբերության խնդրում: Նա առաջնությունը, պրիմատը տալիս է ձևին և այն հակա- դրում բովանդակությանը:Եվ ապա.— «Չարենցը Ար֊ մենի համար նրանով է մեծ, որ նա իր ստեղծագործու֊ թյունների մեջ «խտացնւմ է ազգային հատկանիշները» իսկ ո՝ւր մնաց բովանդակության խնդիրը, հիմնականը, որոշիչը»։Մենք չգիտենք՝ կարդո՞ւմ է արդյոք ընկ. Չու֊ բարը նյութերը, որոնք հենց սկզբից որոշում է «ջախջախել», թե՞ այս սխրագործության համար նա բա֊ վականանում է միմիայն իր սուբյեկտիվ ցանկությամբ: Մեզ հավանական է թվում մեր երկրորդ ենթադրությու- նը, եթե ոչ, եթե նա մի փոքր բարեխիղճ լիներ' նախ քան «ջախջախելու» արարողությանն անցնելը, նա ընկ. Արմենի հոդվածում չէր կարող չկարդալ հետևյալը․ իր հոդվածի երկրորդ մասում, որ ունի «Ինչո՞վ է Չարենցն արժեքավոր» վերնագիրը, ընկ. Արմենը սպիտակի վրա սևով գրում Է բառացի. «Չարենցի մեծագույն արժեքը և խոշոր ծառայությունը մեր կուլտուրային..այն է,որ նրա ստեղծագործության բոլոր թելերը ձգվում են դեպի մի կողմկ պրոլետարական բովանդակության ազգային կուլտուրան»։ Եվ ապա. «Ինչպես ասացինք՝ նրա ուղին եղել է հեղափոխության այն գրողի ուղին, որի ստեղ- ծգործությունը զարգացել է իր պրոլետարական բո- 218