Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք արդեն բախում են մեր Ժողովրդական համալսարանի20 դռները, աշխատավորության մատաղ սերնդի համար մենք ունենք մեր միասնական աշխատանքային դպրոցները21, ուր նրանք պետք է դնեն իրենց դասակարգային շահերին, ուրեմն և հոգեկան խառնվածքին համապատասխան կազմակերպչական ձևեր,—ինչո՞ւ մենք միևնույնը չպիտի ձգտենք անել գրականության, մասնավորապես բանաստեղծության ասպարեզում։ Ես չեմ ասում, որ մենք պետք է մտածենք «պրոլետարական կուլտուրա» ստեղծելու մասին, դա ծիծաղելի կլիներ Հայաստանում, երբ Ռուսաստանում անգամ մի շարք հասկանալի պատճառների շնորհիվ այդ փորձը մատնվեց անհաջողության։ Մտածել «պրոլետարական կուլտուրայի» մասին հիմա—նշանակում է լինել իդեալիստ, մարքսիզմի այբուբենին անտեղյակ։ Այդ չէ մեր պահանջը։ Մենք կարծում ենք, որ ներկա հայ բանաստեղծությունը պետք է փորձի գեղարվեստական ձևեր գտնել մեր աշխատավորության հոգեբանությանը և խառնվածքին համապատասխան, տալ նրան երգեր ու պատկերներ, որոնք կազմակերպել, գեղարվեստական որոշ հունի մեջ գցել կարողանան այսօրվա մեր չքավոր գյուղացու և բանվորի կենսատրամադրությունները այն բանվորի ու գյուղացու, որ այսօր սկսել են գալ դասակարգային ինքնագիտակցության։ Իհարկե, այդ ձևերը կարող են լինել ո՛չ զուտ պրոլետարական—նրանք այդպիսիները չեն էլ կարող լինել,—բայց նրանք կլինեն մեր այսօրվա աշխատավորությանը համապատասխան և կընդունվեն նրա կողմից, որպես հարազատ երկեր: Այսօր այդ աշխատավորը երգում է մեր ամենասիրելի Եղիա Չուբարի «Գնաս բարով, չգաս տարով, պարոն Խատիսով» հռչակավոր երգր22—ուրեմն նա պահանջ ունի այդ բովանդակությամբ նոր երգի—և մենք պարտավոր