Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատական տալը չի եղել նրա հոդվածի թեման։ Երկրորդ։— Տեսնելով, որ ընկ. Արմենի հոդվածում «ոչ մի խոսք չկա» նաև ընկ. Վշտունու մասին — նա կատաղի մոլուցքով հարձակվում է ընկ. Արմենի վրա և թափում նրա գլխին իր ամբողջ քաղգրագիտական, ի միջի այլոց, բավականին աղքատիկ պաշարը· «Պետք է տառապել ազգային սահմանափակության խայտառակ նացիոնալիստական ախտով, որպեսզի Ազատ Վշտունու գործերը շպրտվեն ձևով ազգային, բովանդակությամբ պրոլետարական գրականության սահմաններից դուրս։ Պակասավոր կլիներ այդ գրականությունը, եթե նա չարտահայտեր Խորհրդային Հայաստանի գիտակից պրոլետարիատի, նրա առաջավոր շարքերի ինտերնացիոնալ համերաշխությունը Արևելքի բանվորների և գյուղացիների հեղափոխական պայքարում՝ ընդդեմ միջազգային իմպերիալիզմի և նրա լակեյների»։ Ի՞նչի համար է, ընկ. Չուրար, այս ամբողջ գերգռեհիկ, դեմագոգիկ տիրադը։ Մի՞թե ձեզ համար արդյոք դժվար է հասկանալ, որ ազգային ձևի մեր ըմբռնումից ոչ մի կերպ չի կապելի բխեցնել, որ մենք պահանջում ենք և ազգային թեմատիկա: Սա ի՜նչ ֆենոմենալ տրամաբանություն է։— Եթե այդ դժվար էր Ձեզ համար հասկանալ, գոնե Դուք ի նկատի պիտի ունենայիք հետևյալ «փոքրիկ» հանգամանքը։ — Ինքն Արմենը գրել է Երևանի թուրք աշխատավորության կյանքից «Ջուբեիդա» պատմվածքը և այժմ գրում է մոտ 600֊էջանոց մի վեպ «Ջաբուլգա» անունով7, որի թեման է արևելյան ժողովուրդների պայքարը իմպերիալիզմի դեմ: Եթե Դուք մեզ ևս ի նկատի ունեք, ապա կարող ենք Ձեզ հայտնել, որ ընկ. Ակսելը գրել կ քուրդ աշխատավորության կյանքից մի շարք այնքան հաջող պատմվածքներ, որ բոլորն էլ մտցված են մեր քրդական դա- սագրքերի մեջ8: Գուցե տողերիս գրողի ստեղծագործա¬ 223