Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինոլոգիայով, որ մեր կարծիքով ավելի է ճիշտ, այն է,- րնկ. Վշտունու արևելյան պոեմներն առանձին գրական արժեք չեն ներկայացնում, որովհետև զուրկ են ազգային ձևից, այսինքն, ինչպես բխում է ազգային ձևի մեր ըմբռնումից` չեն տալիս տվյալ բովանդակության, տվյալ ազգային միջավայրի հատկանշական կողմերը, որով և չեն կարող առանձնապես ազդեցիկ լինել և ծառայել իրենց հիմնական նպատակին։ Այնինչ ընկ. Արմենի «Զուբեիդան», Ակսելի քրդական պատմվածքները և այլն, դրանք միանգամայն ազգային են ձևով, որովհետև տալիս են ընտրված թեմայի ռեալիստական պատկերը, ազգային կոնկրետ միջավայրի նատկանշական կոլորիտը: Նույնը կարելի է ասել նաև Դ. Դեմիրճյանի «Նիգյարի» և «Ռաշիդի» մասին. այս երկու գրվածքներն էլ միանգամայն ազգային են ձևով, որովհետև տալիս են տվյալ բովանդակության, տվյալ միջավայրի ռեալիստական պատկերը, ազգային կոնկրետ պայմանները, հոգեբանությունը և այլն։- Մեր գրականությունից կարելի է բերել և այլ բազմաթիվ օրինակներ, բայց այգ չի մտնում մեր այս հոդվածի թեմայի մեջ։ Գուցե մենք սխալվում ենք, գուցե ընկ. Վշտունու պոեմներում է, որ կարելի է տեսնել և տարբերել չինաստանցի կուլիին հնդկական բանվորից, տեսնել նրանց պայքարի ազգային-կենցաղային կոնկրետ պայմանները, նրանց հոգեբանությունը և այլն։- Բայց ի՞նչ կարիք կա, փոխանակ փաստերով հերքելու մեր, ենթադրենք թե սխալ, դրույթները, ընկնել քաղաքական հիստերիկայի մեջ և յուրաքանչյուր գրական սկզբունքային վեճ անմիջապես փոխադրել քաղաքական ամենագռեհիկ և անվայել ռելսերի վրա։

Որքա՞ն իրավացի է Արմենը, երբ վերոհիշյալ տեսակետից ելնելով գտնում է, որ Ալազանը և Ն. Զարյանը