Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենք նրան տալ այդ երգը, բայց ավելի գեղարվեստական ձևի մեջ ամփոփած, որ և կլիներ նրան ավելի հարազատ ու սիրելի։ Մեծ գեղարվեստական բնազդ ունի աշխատավորը, և նրան չի կարելի անվերջ կերակրել նման «չաստուշկաներով»23։

Մենք մեր աշխատավորությանը պետք է տանք նրա հոգեբանությանը և կենցաղին բովանդակությամբ ու ձևով համապատասխան նոր երկ, և ձևի խնդրում պետք Է ելնենք մեր այսօրվա կենցաղից: Այլապես կստացվեն «Որքան էլ հոգիս ձգտի դեպի ձեզ» կամ «Ինչպիսի հերոս ընկերներ մեռան, մեռա՛ն՝ չկորա՜ն»-իր24 նման անգույն բաներ, որոնց ամենաթույլ կողմն այն է, որ նրանցում չի երևում այն կենցաղը, որի անունից խոսում է բանաստեղծը։ Մի հանգամանք ևս։ Չպետք է կարծել, որ ժամանակակից հայ պոետը, որ զգում և ստեղծագործում է պայքարող աշխատավորության հետ առընթեր, պետք է արտահայտիչը լինի միմիայն հայ աշխատավորության տրամադրությունների։ Դա կապված է արդեն ամեն մի պոետ֊անհատից՝ նայած թե ի՞նչ միջավայրում է ապրում, պայքարում և ստեղծագործում նա: Մեր հայրենի իրականությունից բացի, մենք մեր ստեղծագործության բազա կարող ենք ունենալ ո՛չ միայն Ռուսաստանի, այլև համաշխարհային աշխատավորության վիթխարի պայքարի ահեղ տրամադրությունները և մեր ուժերի չափ արձագանքողը և պատկերողն հանդիսանալ այդ տրամադրությունների։ Մանավանդ, որ համաշխարհային շուկայի ցանցերի շնորհիվ «վաղո՜ւց է աշխարհը դարձել մի փոքրի՜կ-փոքրի՜կ փողոց...» (Ե. Չարենց. «Ամենապոեմ»)։ Այո՛։ Տեղացի պոետը կարող է նյութ ունենալ միմիայն տեղիս աշխատավորության այսօրվա կենցաղը, իսկ մի ուրիշը, որ ապրել և մեծացել է այլ միջավայրում և ավելի ուժեղ է զգում համաշխարհայինը