Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեղափոխության նպատակներին, որ մենք հայ ժողովուրդը «զոհում ենք Երրորդ Միջազգայնականին»։ Պատահակա՞ն է արդյոք Ձեր այս կոպիտ քաղաքական սխալը, ընկ. Չուբար։ Մենք կարծում ենք, որ ոչ. սա մի տրամաբանական օղակն է ազգային ձևի և բովանդակության խնդրի մասին ունեցած Ձեր մեխանիկական կոնցեպցիայի.- ինչպես Դուք ազգային ձևը մեխանիկորեն հակադրում, բաժանում եք բովանդակությունից, որտեղից և բխում է Զեր կողմից մեզ վերադրվող «բովանդակության անտեսումը», Ձեր վերոհիշյալ սքանչելի «սակայն»-ը,- այնպես էլ Դուք քաղաքականության մեջ ազգային խնդիրը հակադրում, բաժանում եք պրոլետարական հեղափոխությունից, փոխանակ երկու դեպքում էլ վերցնելու դրանք իրենց դիալեկտիկական միասնության մեջ: Ահավասիկ թե ո՞վ է իսկապես որ «խայտառակ ձևով խճճվել ձևի և բովանդակության փոխհարաբերության խնդրում» - ինչպես գրում եք Դուք։ Ահավասիկ թե որքա՜ն ողբալի հետևանքներ է ունենում քիչ թե շատ բարդ խնդիրներին տարրական քաղգրագիտության, այն էլ լավ չմարսած, լղարիկ պաշարով մոտենալը։- Ազգային ձևի այն դիալեկտիկական ըմբռնմամբ, որ կիրառում ենք մենք, ինքնին նախընդունվում է արդեն պրոլետարական, սոցիալիստական բովանդակությունը: Եթե մենք ձևը և բովանդակությունը վերցնում ենք դիալեկտիկական միասնությամբ, ապա պարզ է, որ միմիայն պրոլետարական բովանդակությունը կարոր է ունենալ իսկական ազգային ձև, ինչպես քաղաքականության մեջ մենք ընդունում ենք, որ միմիայն պրոլետարական հեղափոխությունը կարոդ է իսկապես լուծել ազգային խնդիրը: Ասել, որ բուրժուական, նացիոնալիստական բովանդակությունը կարող է ներկայումս իրացվել իսկական ազգային ձևով,- դա միևնույնն է, թե ասել,