Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մար, որին գլխավորելու բարձր պատիվը վիճակվել է սեզ...

   Այս ամենից հետո կարելի՞ է զարմանալ, որ ազգային ձևի ու բովանդակության խնդրում մեզ այսպիսի հեշտությամբ <ջախջախելուց» հետո ընկ. Չուբարը նույն հաջողությամբ վերադրում է մեզ ազգային կուլտուրան իբրև ինքնաբավ մի կատեգորիա» ընդունելու տենդենցներ— և այստեղից արդեն, ինչպես ասում են' հեշտու֊ թյամբ գլորում է Արմենին և նրա ընկերներին նացիոնալ դեմոկրատիզմի ազդեցության տակ ընկնելու մե- ղադրանքի ընդարձակ հարթավայրը... Եվ հայտարարելով ապա, որ Մ. Արմենի հոդվածը նացիոնալ-դեմո- կր ատ ական տրամադրությունների ազդեցությունների տակ ընկած մի շարք ընկերների դրուպայական դոկումենտ է — նա կոշ է անում Խ. Գ. Մ. անդամներին, որ նրանք «իրենց կոմֆրակցիայով» վճռական և հետևողական պայքարով ջախջախեն մեղ։ Եվ նրան, համարյա նույնպիսի արդումենտացիայովէ թերթի հարևան էջից ձայնակցում է նրա անստորագիր կոլեգան, որի հոդվա¬ ծում առանձնապես նշանակալից են այն տեղերը, ուր նա էքսկուրսիա է անում դեպի մեր մոտավոր անցյալը և հարություն է տալիս այն մամանակվա դրուպայական վեճերի արդեն համարյա թե մոռացության տրված տրագիցիաներին։ բայց նախքան այդ վերջին, համեմատաբար պրիմիտիվ, խնդրին անցնելը, թույլ տվեք մի երկու խոսք էլ ասել Չուբարի հոդվածում շոշափված մի առանձին խնդրի մասին, որը ևս չափազանց բնորոշ է նրա հոդվածի իսկական դրդապատճառները գտնելու տեսակետից։ 

Գրուպայական, աչառու մոտեցման ախտը այնքա՛ն է կուրացրել ընկ. Չուրարին, որ նա, մեր յուրաքանչյուր ամենաանմեղ բառի մեջ անգամ տեսնելով «նացիոնալ- 237